ԵՄ–ն հայտնել է Իրանի շուրջ հակամարտության պատճառով 24 մլրդ եվրոյի լրացուցիչ էներգետիկ ծախսերի մասին

Իրանի շուրջ հակամարտության սկսվելուց ի վեր ԵՄ-ի լրացուցիչ էներգետիկ ծախսերը հասել են 24 միլիարդ եվրոյի։ Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ էներգետիկայի հանձնակատար Դան Յորգենսենը։

Նրա խոսքով՝ սա կազմում է օրական մոտավորապես 500 միլիոն եվրո։

Նա նշել է, որ ծախսերի աճը զգացվում է ԵՄ բոլոր երկրներում՝ թե՛ արդյունաբերության, թե՛ բնակչության կողմից։

Spread the love