Տեղեկատվական հանդիպում՝ ՀՀ անկախության 35-ամյակի միջոցառումների առաջարկների հավաքագրմանն ընդառաջ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրավիրում է շահագրգիռ
կազմակերպություններին մասնակցելու տեղեկատվական հանդիպման՝ նվիրված ՀՀ անկախության 35-
ամյակին նվիրված միջոցառումների հայեցակարգային առաջարկների հավաքագրման նախաձեռնությանը։
Հանդիպումը կկայանա ապրիլի 29-ին՝ ժամը 11:00-ին, ԿԳՄՍ նախարարությունում (2-րդ մասնաշենք, 5-
րդ հարկ)։
Հանդիպման ընթացքում կներկայացվեն նախաձեռնության հիմնական ուղղությունները, պահանջները և
ակնկալիքները, ինչպես նաև հնարավորություն կընձեռվի քննարկելու հետաքրքրող հարցերը,
հստակեցնելու առաջարկների ներկայացման գործընթացին վերաբերող մանրամասները։
Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ info@cultfoundation.am էլեկտրոնային
հասցեին ուղարկելով հայտ։
Գրանցման հայտում անհրաժեշտ է նշել՝
 կազմակերպության անվանումը
 մասնակցի(ների) անունը, ազգանունը
 պաշտոնը
 կոնտակտային հեռախոսահամար
 էլեկտրոնային հասցե
 մասնակցողների քանակը
Ուշադրություն․ հանդիպմանը մասնակիցները պետք է իրենց հետ ունենան անձը հաստատող փաստաթուղթ
(անձնագիր կամ նույնականացման քարտ)։

Spread the love