Առաջընթաց ամեն օր․ Ամիօ բանկը՝ կրթության եւ մշակույթի կողքին

Կրթությունն Ամիօ բանկի սոցիալական քաղաքականության առանցքային ուղղություններից է։ Այս մոտեցման շրջանակում բանկը հովանավորել է բազմաթիվ երիտասարդական եւ կրթական նախագծեր ու միջոցառումներ, ինչպես նաեւ նախաձեռնել է ուսանողների կրթության ֆինանսավորման սեփական կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) ծրագիրը՝ Amio Era-ն։

Բանկից հայտնել են, որ Amio Era ծրագրի շրջանակում մրցութային կարգով ֆինանսական խոցելի խմբերից ընտրվում են բարձր եւ միջին առաջադիմությամբ ուսանողներ։ Ընտրված ուսանողները Ամիօ բանկի կողմից ստանում են մեկ տարվա կրթավճարի ամբողջական ֆինանսավորում։

Երկու տարվա ընթացքում ծրագրի շրջանակում ֆինանսավորում ստացել է արդեն 75 ուսանող։ Ծրագիրը ներառում է 12 համալսարան, այդ թվում՝ 4 մարզային բուհ՝ ապահովելով հավասար հնարավորություններ տարբեր համայնքների ուսանողների համար։

Նախագիծը հասցրել է արժանանալ թե´ տեղական, թե´ միջազգային մրցանակների։ Երկու տարի անընդմեջ Amio Era-ն ճանաչվել է տարվա լավագույն կրթական ԿՍՊ ծրագիր՝ Armenian Digital Awards մրցանակաբաշխությունում։ Նախաձեռնությունը բարձր գնահատականի է արժանացել նաեւ Հայաստանի սահմաններից դուրս․ International Finance Awards 2025 մրցանակաբաշխության Banking Awards կատեգորիայում այն արժանացել է «Լավագույն կրթական ԿՍՊ նախաձեռնություն» մրցանակին։

Վերջին երկու տարիների ընթացքում Amio Era-ն ձեւավորվել է որպես ինքնուրույն բրենդ՝ խորհրդանշելով երիտասարդությունը եւ կրթության ներուժը։

Ամիօ բանկը շարունակում է ներդրումներ կատարել այնպիսի նախաձեռնություններում, որոնք ստեղծում են երկարաժամկետ արժեք։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Spread the love