Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի բացառումը

 

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է
Վելես իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Մարինա Պողոսյանին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են կենդանիների պաշտպանության ոլորտին և
այդ համատեքստում մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցեր։
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել վերջին շրջանում արձանագրվող
մտահոգիչ դեպքերին՝ կապված կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, նրանց
վնասելու, կենդանիների մասնակցությամբ ապօրինի մարտերի կազմակերպման և
անցկացման ու այդ համատեքստում մարդու իրավունքներին առնչվող տարատեսակ խնդ
Մանասյանը շեշտել է, որ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի
բացառումը միայն կենդանիների պաշտպանության հարց չէ, այլ նաև հասարակության
արժեքային համակարգի, իրավագիտակցության և հանրային պատասխանատվության
մակարդակի կարևոր ցուցիչ։
Նման երևույթների նկատմամբ չպետք է լինել հանդուրժող, և անհրաժեշտ է
ապահովել դրանց հետևողական կանխարգելում ու իրավական արձագանք։
Պաշտպանը նաև կարևորել է, որ համայնքներում թափառող շների խնդիրը պետք է
լուծվի անվտանգ և երկարաժամկետ մեխանիզմներով՝ համադրելով բնակիչների
իրավունքները, անվտանգությունը, կենդանիների նկատմամբ պատասխանատու
մոտեցումները և բացառելով դաժան վերաբերմունքի ցանկացած դրսևորում։
Հանդիպման ավարտին կողմերը կարևորել են ոլորտում համակարգային և
ինստիտուցիոնալ լուծումների մշակման անհրաժեշտությունը՝ ընդգծելով օրենսդրական
կարգավորումների կատարելագործման, իրավակիրառ պրակտիկայի արդյունավետությանբարձրացման, ինչպես նաև հանրային իրազեկմանն ուղղված հետևողական քայլերի
ձեռնարկման կարևորությունը։

Spread the love