Անվանի բժիշկ , հասարակական գործիչ Տիգրան Խաչատրյանը նախընտրական հանդիպում է ունեցել Գեղարքունիքի մարզի ժողովրդի հետ և այդ մասին նա գրում է ֆեսբուքյան էջում:
«Այսօր հանդիպեցի Գեղարքունիքի մարզի բնակիչների հետ։
Նրանց փոխանցեցի Գագիկ Ծառուկյանի՝ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահի ջերմ ողջույնները։
Մարդիկ հավատում են, որ «Առաջարկ Հայաստանին» ծրագրերը կարող են իրական փոփոխություն բերել և բարելավել իրենց կյանքի որակը»-ասում է հայտարարություն մեջ։




