Նախորդ շաբաթ անսպասելի՝ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել։
Հրաժարականի դիմումի ներկայացրելուց հետո շատ չուշացավ դրան հետևող ամենատարբեր վերլուծություններն ու կարծիքները նրա հրաժարականի հետ կապված:Այդ թվում մամուլում տարբեր վարկածներ են շրջանառվում, կապված Տիգրանաշենի (Քյարքին) Ադրբեջանին հանձնելու փորձից, մինչև վարչապետի հետ ստեղծված տարաձայնություններ, որ վերջինս հեռացրել է ԹԵՎՈՆՅԱՆԻՆ առանց նրա համաձայնության:
Վարկածները վարկած՝ սակայն նախկին մարզպետ ՌԱԶՄԻԿ ԹԵՎՈՆՅԱՆԸ մարզում և նրա սահմաններից դուրս եզակի այն մարդկանցից է , ով անկախ իր կուսակցության պատկանելիությունից միշտ ունեցել է բարձր դիրք ու հարգանք հանրության շրջանում:Այդ են փաստում իշխանություն ռեալ դեմքով նրա կառավարման ամիսները, որտեղ որևէ աղմուկ ու քննադատություններ չեն եղել, մարզպետի անձի շուրջ:Երկար կարելի է խոսել այդ մասին , սակայն անրադառնանք սպասվող նոր զարգացումներին:
Պարզ ասած՝ մեր լրատվամիջոցը վերջերս հրապարակել էր մի հոդված, որտեղ մենք անդրադարձել էինք համայնքների խոշորացման ծրագրին և Ռ. ԹԵՎՈՆՅԱՆԻՆ խոշորացվող Արարատ խոշորացվող համայնքի ղեկավարի «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության ամենահավանական թեկնածուն լինելու մասին, և վերոհիշյալ վարկածներից մարզի ազգաբնակչությունը համարում է, որ ԹԵՎՈՆՅԱՆԻ անակնակալ հրաժարականի պատճառը համայնքապետ դառնալու հեռանկարով է բացատրվում:
ՀԳ. Իսկ Արարատի նոր մարզպետի անունը ինտրիգային է դարձել մարզում, հատկապես` նախորդ օրերի շրջանում, քանզի մի անուն է շրջանառվում, որը նախորդ շաբաթ դեռ կապված էր Արտաշատի խոշորացվող համայնքի նոր ղեկավարի անվան շուրջ: Խոսքը Արտաշատի տարածաշրջանի «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության կառույցի ղեկավար` ԿԱՐԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ անունն էր, ով վարչապետի որոշմամաբ սպասվում է դառնալ Արարատի մարզի տասներրորդ մարզպետը: