Տարածվում է կեղծ հաղորդագրություն . ԿԳՄՍ

Տեղեկացնում ենք, որ հանրակրթական դպրոցների պաշտոնական էլեկտրոնային հասցեներին ԿԳՄՍ
նախարարության հետ առնչություն չունեցող էլեկտրոնային հասցեից տարածվում է կեղծ հաղորդագրություն
նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանի անունից։
ԿԳՄՍ նախարարությունը պաշտոնապես հայտնում է, որ նշված նամակը ապատեղեկատվություն է և որևէ
առնչություն չունի նախարարության հետ։
Հանրակրթական ուսումնական հաստատությունների հարգելի՛ տնօրեններ, խնդրում ենք տվյալ նամակը
չդիտարկել որպես նախարարության պաշտոնական հաղորդագրություն և առաջնորդվել բացառապես
նախարարության պաշտոնական աղբյուրներով ստացվող և պաշտոնական հարթակներում հրապարակվող
տեղեկատվությամբ։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նախարարությունը հետևողական է լինելու յուրաքանչյուր
ապատեղեկատվության և մանիպուլյատիվ գործողության բացահայտման հարցում:

Spread the love