Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն է

Այսօր հայ դասական երաժշտության մեծ գործիչ Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն է:
Կոմպոզիտորի աճյունն ամփոփված է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական  թատրոնի հարակից պուրակում:
Կոմպոզիտորի հիշատակի օրը նրա շիրիմի մոտ տեղի է ունեցել խնկարկման և ծաղկեդրման արարողություն:
Միջոցառմանը ներկա են եղել անվանի մշակութային գործիչներ, արվեստագետներ, երաժշտաոլորտի
ներկայացուցիչներ, անվանի կոմպոզիտորի արվեստի երկրպագուներ:

Հայտնի կոմպոզիտորի հիշատակին նվիրված միջոցառումն այս տարի ևս կազմակերպել է Ալեքսանդր
Սպենդիարյանի տուն-թանգարանը։ Թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանի նշմամբ՝ այս տարի Ալեքսանդր
Սպենդիարյանի հիշատակի օրն առանձնացել է բացառիկ երաժշտական իրադարձությամբ․ «98 տարի անց
կրկին հնչել է կոմպոզիտոր Լևոն Խոջա-Էյնաթյանի «Թաղման երգը»։ Ստեղծագործությունը գրվել է 1928
թվականին՝ նվիրված անմոռանալի ուսուցիչ Ա. Սպենդիարյանի պայծառ հիշատակին»։
Ստեղծագործությունը կատարել է «Վասիլի Կանդինսկի» քառյակը:

Spread the love