ԿԱՍԵՑՎԵԼ Է «ՄԵԴ ՓԻԱՐ ՊԱՆԱՑԵԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից «Մեդ Փիար Պանացեա» ՍՊԸ-ին (Երևան, Արին Բերդի փողոց) պատկանող կաթնամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում կատարվել է նմուշառում առկա արտադրանքից:

Լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ «Կարկանդակ պանրով և խոզապուխտով», «Կաթնաշոռ Lactoland 5%» և «Թթվասեր առանց լակտոզա 15%» արտադրատեսակների նմուշները «աղիքային ցուպիկի խմբի մանրէներ» (ԱՑԽՄ) ցուցանիշով, չեն համապատասխանել իրավական ակտերով սննդամթերքի անվտանգությանը և հիգիենային ներկայացվող պահանջներին. արտադրվել է վտանգավոր սննդամթերք:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի և կիսաֆաբրիկատների այս արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Կաթնաշոռ Lactoland 5 %», «Թթվասեր առանց լակտոզա 15 %» և «Կարկանդակ պանրով և խոզապուխտով» արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է:
Խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:

Spread the love