Այսուհետև Ստեփան Զորյանի տուն- թանգարանի այցելուները օպտիկական պիտակի (QR կոդի) միջոցով կարող են դիտել « Մենավոր ծառը » անիմացիան ։ ARLOOPA հավելվածով կենդանացվեց «Մենավոր ծառը » կտավը ՝ դառնալով կենդանի պատմություն ։
Օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիան՝ Կոջոյանի կտավի գծերը սկսում են շարժվել, ծառը շնչել ՝ ստեղծելով կենդանի երկխոսություն անցյալի և ապագայի միջև։ Մենավոր ծառը մեծ խորհուրդ ուներ Զորյանի համար․
” Գուցե կարելի է նմանեցնել եւ մեր ժողովրդին,— Որքա՛ն էլ դժվարին են լինում նրա պայմանները՝ նա ձգտում է միշտ դեպի վե՛ր՝ դեպի լույսը, դեպի ազատությունը… Նկարը մինչեւ այսօր էլ զարդարում է իմ սենյակը “,- գրում է Զորյանը : Այսօր տուն-թանգարանը խոսում է անցյալի հետ, պահպանում է ներկան, կերտում է ապագայի մշակույթը։ https://www.facebook.com/share/r/1PTfcauqUV/
