Համայնքային ոստիկաններն ու Գվարդիայի ծառայողները երիտասարդի պայուսակում ատրճանակ են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի բնակիչ 19-ամյա մի երիտասարդ ապօրինի պահում և կրում է զենք։

Համայնքային ոստիկաններն օպերատիվ տեղեկությունն իրացրին Ոստիկանության գվարդիայի գործընկերների հետ։ Մայիսի 25-ին՝ երեկոյան ժամը 21․30, Աբովյանի Հատիսի փողոցի բակերից մեկում 19-ամյա երիտասարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց համայնքային բաժին։ Խուզարկությամբ նրա ձեռքի պայուսակում հայտնաբերվեց ատրճանակ, որն ըստ նախնական տվյալի՝ մարտականի ձևափոխված հրազեն է։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։

Spread the love