Լոռիում նախընտրական քարոզարշավը թեժանում է:Պարզ ասած «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի կազմակերպած նախընտրական քարոզարշավը սթափեցրել է քաղաքաան մյուս ուժերին այդ թվում և ընդդիմադիր իսկ իշխանական ուժը , ըստ տարածված լուրերի հրահանգել է համայնքապետերին և տեղական այլ չինովնիկներին և ենթակառուցվածքների ղեկավարներին զգույշ լինել և «ֆիասկո» չանել ընտրությունները ժողովրդի հետ հաճախ հանդիպել ու նրանց լսելուց բացի կարգավորել մի մթնոլորտ, որի արդյունքում «Ուժեղ Հայաստանը » անելու բան չունենա:
Դրան տեղի ուժային կառույցները ՝ ընդունել են որպես ազդակ , ընդդիմադիր պատգամավորի թեկնածուների , և քաղաքական գործիչների տները մտնել և խուզարկություններ են սկսել: Անհանգստացրել նանց ընտանիքի անդամներին, ընկերներին , կողմնակիցներին, ժողովրդին , որպեսզի միայնակ թողնեն թեկնածուներին և վախի ազդեցության տակ պահեն նրանց:Բայց դա էլ չի փրկում նրանց ընկճված դրությունը:
Հ.Գ. Մի լոռեցի էլ ավելացրեց -թե բա « Վարչապետի խոսքերից բան չենք հասկանում, որ ասումա իմ կողքին կանգնեք խաղաղությանը տեր կանգնեք, ՝ էդ որ մի ասածդ բանն ես ա՞րել, ասում ես խաղաղություն, բայց Տիգրանաշենի տալու մասին ես խոսում, ասում ես հաղթելու ենք ՝ Արցախը տվեցիր ու մեր հազարավոր երեխեքին մատաղ արեցիր, հիմա մեր խողի վրա ադրբեջանցիներն են հաստատվել …մենք հոգնել ենք նույն բանը լսելուց և հակառակ պատկերը ստանալուց: Հիմա ամսի 7-ին պահն է եկել , որ մենք ստին ու կեղծիքին կարողանանք վերջ տանք: Մեր Սամվելը ուժեղ տղայա ամեն բան էլ կանի…»
