Մարդու իրավունքների պաշտպանի և Առողջապահության նախարարության համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը

Մարդու իրավունքների պաշտպանին է դիմել Ադրբեջանում ազատությունից զրկված և
Հայաստան վերադարձած անձը՝ տեղեկացնելով, որ ազատությունից զրկման
ժամանակահատվածում ձեռք է բերել մի շարք առողջական խնդիրներ։ Հայաստան
վերադառնալուց հետո դիմել է բուժհաստատություն, անցել անհրաժեշտ
հետազոտություններ, որոնց արդյունքներով ցուցվել են վիրահատություն, ֆիզիոթերապիա
և այլ բժշկական միջամտություններ:

Քաղաքացին հայտնել է, որ ներկայում ֆինանսական դժվարությունների պատճառով չի
կարողանում ստանալ իրեն անհրաժեշտ բուժօգնությունը և խնդրել է Պաշտպանի
աջակցությունը՝ ցուցված բուժօգնությունն անվճար հիմունքներով ստանալու հարցում:
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ քաղաքացու դիմումին
անմիջապես ընթացք է տրվել և համապատասխան առաջարկ է ներկայացվել
Առողջապահության նախարարություն:
Առողջապահության նախարարության հետ համագործակցության արդյունքում`
հնարավորին սեղմ ժամկետում կազմակերպվել են բոլոր բժշկական
հետազոտությունները, և իրականացվել է անհրաժեշտ վիրահատությունը:

Spread the love