Համագործակցության նպատակն է հանրությանը տրամադրել պարզ, հասանելի և անվճար գործիք՝ կասկածելի տեղեկությունները արագ ստուգելու և վստահելի աղբյուրների վրա հիմնված պատասխաններ ստանալու համար։
Ask Vera-ն արհեստական բանականությամբ աշխատող փաստերի ստուգման ծառայություն է, որը հասանելի է WhatsApp-ում, Instagram-ում և Telegram-ում։ Օգտատերերը կարող են Vera-ին հարցեր ուղղել իրենց մայրենի լեզվով՝ լրատվական թեմաների, սոցիալական ցանցերում տարածվող պնդումների կամ հանրային հետաքրքրություն ներկայացնող տեղեկությունների վերաբերյալ։
ՍիվիլՆեթը և ֆրանսիական Ask Vera փաստերի ստուգման ծառայությունը հայտարարում
են Հայաստանում համագործակցության մեկնարկի մասին։ Համագործակցության
նպատակն է հանրությանը տրամադրել պարզ, հասանելի և անվճար գործիք՝ կասկածելի
տեղեկությունները արագ ստուգելու և վստահելի աղբյուրների վրա հիմնված
պատասխաններ ստանալու համար։
Ask Vera-ն արհեստական բանականությամբ աշխատող փաստերի ստուգման
ծառայություն է, որը հասանելի է WhatsApp-ում, Instagram-ում և Telegram-ում։
Օգտատերերը կարող են Vera-ին հարցեր ուղղել իրենց մայրենի լեզվով՝ լրատվական
թեմաների, սոցիալական ցանցերում տարածվող պնդումների կամ հանրային
հետաքրքրություն ներկայացնող տեղեկությունների վերաբերյալ։
Ծառայությունը նախատեսված է ապատեղեկատվության տարածումը նվազեցնելու և
փաստերի ստուգումը մարդկանց առօրյայի մաս դարձնելու համար։ Vera-ն օգնում է
օգտատերերին կողմնորոշվել տեղեկատվական հոսքերում՝ ներկայացնելով ստուգված
պատասխաններ և հղումներ դեպի վստահելի աղբյուրներ՝ լրատվամիջոցներ, փաստեր
ստուգող կազմակերպություններ և այլ հավաստի հարթակներ։
Vera-ն չի փոխարինում լրագրողներին և փաստեր ստուգողներին։ Հակառակը՝ այն
տեսանելի է դարձնում նրանց աշխատանքը և օգտատերերին ուղղորդում դեպի
մասնագիտական ստուգված բովանդակություն։
Ի տարբերություն արհեստական բանականության մի շարք այլ գործիքների՝ Vera-ն չի
ստեղծում չհաստատված պատասխաններ։ Եթե ծառայությունը բավարար տեղեկություն
չունի հարցին պատասխանելու համար, հստակ նշում է, որ պատասխանը հայտնի չէ։
Հայաստանում ՍիվիլՆեթի և Ask Vera-ի համագործակցության նպատակն է
ապատեղեկատվության դեմ պայքարի նոր մշակույթի ձևավորումը, որը փաստերի
ստուգումը կդարձնի ավելի արագ, հասանելի և սովորական յուրաքանչյուր օգտատիրոջ
համար։
Այս նախագծի իրականացումը հնարավոր է դարձել Ֆրանկոֆոնիայի միջազգային
կազմակերպության (OIF) աջակցության և ֆինանսական օժանդակության շնորհիվ:
Vera-ին կարելի է դիմել WhatsApp-ով կամ Telegram-ով՝ +33 9 74 99 12 95 համարով։
Vera-ին կարելի է դիմել WhatsApp-ով կամ Telegram-ով՝ +33 9 74 99 12 95 համարով:
