Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն»- ՍՊԸ- ին սեփականության իրավունքով պատկանող գործարանի աճուրդը

Ամիօ բանկը տեղեկացնում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն» ՍՊԸ-ին պատկանող լայնածավալ գույքային համալիրի հրապարակային աճուրդի մասին։ Սա բացառիկ հնարավորություն է ձեռք բերելու արդյունաբերական նշանակության անշարժ և շարժական գույքի միասնական լոտ, որը ներառում է 44 առանձին կետեր։

Աճուրդի մանրամասները՝

Ամսաթիվ և ժամ՝ 2026թ. հուլիսի 29, ժամը 16:10

Վայրը՝ ք. Երևան, Արշակունյաց 5, 109 սենյակ

Մեկնարկային գինը՝ 12,335,086,876.5 ՀՀ դրամ

Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ մինչև 2026թ. հուլիսի 22-ն է:

Աճուրդն անցկացվում է հրապարակային սակարկությունների դասական ձևաչափով․ հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը։

Լրացուցիչ տեղեկություններին ու աճուրդի կազմակերպման պայմաններին կարող եք ծանոթանալ բանկի պաշտոնական կայքէջում, ինչպես նաև azdarar.am-ի հրապարակային ծանուցումների բաժնում:

Միացե´ք աճուրդին և օգտագործե´ք այս ներդրումային հնարավորությունը:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Spread the love