Այսօր «Արարատի պետական քոլեջ» -ի պաշտոնական կայքից տեղեկացանք , որ հերթական ուսումնական տարվա ավարտի և գիտելիքի տարվան ընդառաջ իր սիրելի շրջանավարտներին կրթօջախի տնօրենը իր բարի խոսքն է ուղղել ասելով՝
« Սիրելի՛ շրջանավարտներ,
Սրտանց շնորհավորում ենք ձեզ ուսումնառության այս կարևոր փուլի հաջող ավարտի կապակցությամբ։
Այսօր դուք կանգնած եք նոր ճանապարհի սկզբում՝ ձեռք բերած մասնագիտական գիտելիքներով, փորձով և մեծ նպատակներով։

Մաղթում ենք ձեզ վստահ քայլել դեպի ձեր երազանքները, լինել նպատակասլաց, ստեղծագործ և պատասխանատու մասնագետներ։ Թող ձեր ընտրած ուղին լի լինի հաջողություններով, նոր հնարավորություններով և արժանի ձեռքբերումներով։
Հիշե՛ք, որ Արարատի պետական քոլեջի դռները միշտ բաց են ձեզ համար, և մենք հպարտ ենք ձեր յուրաքանչյուր հաջողությամբ։
Բարի երթ, սիրելի՛ շրջանավարտներ, և թող ձեր ապագան լինի լուսավոր ու հաջողություններով լի» …
