«Արաքս համայնքում զգալի աշխատանքների  կատարման ֆոնին վերահաստավել է  ղեկավար Ղազար Ղազարյանի վստահությունը» . բնակիչ

Տարիներ առաջ երբ ձևավորվում էր   Արաքսը    խոշորացող  համայնքը ՝ միավորվող գյուղական բնակավայրերում համայնքային նշանակություն  խնդիրները  բազմաթիվ էին ,  հաճախ անհավանական էր թվում, որ խոշորացումից հետո էֆեկտիվորեն կգործեն այն ծրագրերը , որոնք  առաջարկում էր կառավարությունը՝ միավորվող  գյուղերին:
   Սակայն կարճ ժամանակ անց Արաքսում փորձառու համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը, ով համայնքի ղեկավարի բազմամյա փորձ ունի ՝ նա  մասնագիտական գիտեիքների ներդրման և թիմային աշխատանքի կառուցողական և հետևողական տարվող աշխատանքների միջոցով կարողացավ կոտրել կարծրատիպեր արագ և արդյունավետ  բոլոր գյուղերում տարվող աշխատանքների միջոցով հասավ ապացուցելու, որ  գյուղական բնակավարյեյրում կարելի է հավասարաչափ կառուցողական աշխաըտանքներ կատարել շատ արագ արդյունքները տեսանելի դարձնելով:
 Վերջին տարիներին  համայնքային հնգամյա զարգացման ծրոգրով նախատեսված աշխատանքները արդեն ավարտին են հասնում և ավելին՝  ենթակառուցվածքների զարգացման հետ կապված այնպիսի թռիչքաձև տարվող աշխատանքներ է իրականացվել, որ  ավելին է կատարվում քան խոստացվել էր նախընտրական քարոզարշավի շրջանակներում և հնգամյա ծրագրով:
Արաքս համայնքը  հանրապետության զարգացած գյուղական բնակավայրերից է ՝ քանի-որ առանցաքին նշանակություն ունեն  գյուղատնտեսական նշանակության  զարգացող ճյուղերը:
Համայնքի  ղեկավար Ղազար Ղազարյանը    կառավարության սուբվենցիոն ծրագրերով իրականացրել է  զգալի աշխատքնաներ երթակառուցվացքների  արդիականացման , նորոգման, վերականգնման և կառուցման   համակարգերում: Վերջինս պարբերաբար շուրջայց է կատարում բոլոր գյուղական բնակավայրեր տեղում ծանաթանալով խնդիրներին՝ զրուցելով գյուղացիների հետ և անհրաժեշտ խնդիրներին հրատապ լուծում առաջարկելով: Ամեն դեպքում  չկա այդպիսի համայքնային նշանակության խնդիր ինչպես գյուղացիներն են ասում , որ լուծում ստացախծ չլինի;
   Որպեսզի երկապարանոց չհնչի  կատարված աշխատաբքբերիկներիաշխատանքներով  իրակով   ակտիվ  այցելել է Առատաշեն և Խորոնք բնակավայրերի մանկապարտեզներ՝ տեղում ծանոթանալու ներկայումս իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։
Այցի ընթացքում քննարկվել են կատարված և առաջիկա աշխատանքները՝ շինարարության որակն ու ժամկետները պահելով մշտական ուշադրության կենտրոնում։
   Ծրագիրն իրականացվում է համաֆինանսավորման սկզբունքով՝ 40%-ը համայնքի, 60%-ը՝ պետական բյուջեի միջոցներով։
Համայնքապետի խոսքերով՝  նրա  նպատակն է ապահովել երեխաների համար անվտանգ, հարմարավետ և ժամանակակից պայմաններ՝ որակյալ նախադպրոցական կրթություն ստանալու համար։
Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը, ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ, աշխատանքային այց է կատարել Ջրառատ բնակավայր, որտեղ ծանոթացել է մշակույթի տան կահավորման և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքների ընթացքին։
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 94,886,884 դրամ, որի ֆինանսավորումն իրականացվում է՝
 65%՝ Արաքս համայնքի բյուջեից,
 35%՝ ՀՀ պետական համաֆինանսավորմամբ։
Այս պահին իրականացվել է աշխատանքների շուրջ 50%-ը։
 Համայնքը ակտիվ աշխատանքներ է կատարում նաև  մշակութային օջախների կառուցման հարցում ՝ համայնքի ղեկավարը տեղում հետևել է աշխատանքների որակին և ընթացքին՝ ընդգծելով, որ ծրագրի իրականացումը կարևոր նշանակություն ունի Ջրառատի մշակութային կյանքի ակտիվացման և բնակավայրի բարեկարգման համար։ Աշխատանքները շարունակվում են սահմանված ժամանակացույցի համաձայն։
Արաքս համայնքի Արաքս բնակավայրում իրականացվել են բարեկարգման և ենթակառուցվածքների պահպանման աշխատանքներ։
 Բոլոր ոլորտներում ակտիվորեն իրականցվում են ծրագրերը ՝   Շառլ Ազնավուր փողոցում մաքրվել և վերանորոգվել է ջրահեռացման ջրատարը՝ երկաթյա խողովակի տեղադրմամբ։Իսկ  Գետափնյա փողոցի տարածքում իրականացվել են աղբի մաքրման աշխատանքներ՝ ապահովելով տարածքի սանիտարահիգիենիկ պատշաճ վիճակը։

Աշխատանքներն իրականացվել են Արաքսի համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի կողմից՝ համայնքի բարեկարգման և բնակիչների համար անվտանգ ու մաքուր միջավայր ապահովելու նպատակով։

 Անկախ քաղաքացիների ընդունելության  օրից համայնքի ղեկավարը  միշտ դռները բաց է պահում քաղաքացիների առջև, դրա մասին գիտեն թե ազգաբնակչությոոնը և թե  կառավարման այլ օղակներ: Խնդիրը այն է , որ Ղազարյանը անկախ   ամեն ինչից ունի լսելու ունակություն , որը կառֆավարման գործընթացում օգնում է քաղաքացիներից իմանալ տարատեսակ խնդիրների մասին և որպես համայքնաին իշխանություն  նա բաց չի  թողնում որևէ հանգամանք , որը անհրաժեշտ է պարզել և լուծում տալ:  Համայնքային սեփական եկամուտները մշտապես հավաքագրել է պատշաճ կերպով և  ազգաբնակչությունը գիտակցելով, որ  հարկերը գնում էիրենց համար կարևոր ծախս-նպատակների համար ՝  վճարելու մշակույթը արեն դարձել է երաշխիք, որ մասին ասաց համայնքապետն իր խոսքում: Կարևորը վստահությունն է ժողովուրդ-ղեկավար կապը ամուր պահելու համար շատ եմ կարևորում վստահության ձեռքբերումը:Մեզ հետ զրույցում նկատեց Ղազարյանը  և շարունակելով թեման ասաց.- Արաքսի համայնքապետարանում կայացած բնակիչների ընդունելության հերթական օրը  Համայնքի ղեկավարն  ընդունում է  համայնքի բնակիչներին, և լսում է  նրանց հարցերն ու առաջարկները, ներկայացրեց անհրաժեշտ պարզաբանումներ և համապատասխան հանձնարարականներ տվեց ոլորտային պատասխանատուներին ինչպես , որ կայաանում է համագործակցությունը բնակիչների հետ անմիջական շփումն ու նրանց խնդիրների արդյունավետ լուծումը շարունակում են մնալ համայնքապետարանի գործունեության առաջնահերթություններից։

 

Արաքս համայնքը  բարեկարգման  աշխատանքներ է տանում  ողջ գյուղական բնակավայրերում 2025-2026 թվականների ընթացքում ձեռքբերումները զգալի են:
 Արաքս համայնքում շարունակվում են բնակավայրերի ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները։
   Այս շրջանակում Գայ բնակավայրի Ա. Խաչատրյան և Ակնաշեն բնակավայրի Բարեկամության փողոցներում իրականացվել են խճաքարի լցման և հարթեցման աշխատանքներ։
   Արդյունքում զգալիորեն բարելավվել է ճանապարհների վիճակը՝ ապահովելով առավել հարմարավետ և անվտանգ երթևեկություն բնակիչների և տրանսպորտային միջոցների համար։  Ինչպես տեղեկանում ենք  համայնքապետարանի տեղեկատվական էջից՝
  Աշխատանքներն իրականացվել են Արաքս համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի կողմից։

Համայնքային ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ծրագրերը կրում են շարունակական բնույթ և նպատակ ունեն ապահովելու ավելի բարեկարգ, անվտանգ ու հարմարավետ միջավայր համայնքի բոլոր բնակավայրերում։

  Ղազարյանը հերթական այցն էր կատարել  Արաքս համայնքի Խորոնք բնակավայրում որտեղ մեկնարկվել էր նոր Սպորտային համալիրի շինարարության աշխատանքների մեկնարկի  հանդիսավոր արարողությունը, որը կարևոր քայլ է համայնքի մարզական ենթակառուցվածքների զարգացման գործում։
Միջոցառմանը ներկա էին  եղել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը, ինչպես նաև համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները։
Կառուցվող սպորտային համալիրի հողամասի մակերեսը կազմում է 680 քմ, իսկ շենքի ընդհանուր մակերեսը՝ 1050 քմ։
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 488,997,000 դրամ, որի ֆինանսավորումն իրականացվում է հետևյալ համամասնությամբ՝
 70%՝ Արաքս համայնքի բյուջեի միջոցներով,
 30%՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով։

Նոր Սպորտային համալիրը կարևոր ներդրում կլինի համայնքի զարգացման գործում՝ ստեղծելով ժամանակակից պայմաններ մարզական կյանքի ակտիվացման, առողջ ապրելակերպի խթանման և երիտասարդների համար նոր հնարավորությունների ձևավորման նպատակով։ Այս աշխատանքը ևս մեկ անգամ  ամրացնում է համայնք -ազգաբնակչություն կապի վստահությունը:

 Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ, աշխատանքային այց է կատարել Արաքս բնակավայր։
Այցի ընթացքում համայնքի ղեկավարը հետևել է Սևակի փողոցի ասֆալտապատման աշխատանքների ընթացքին, որոնք ներկայումս գտնվում են ավարտական փուլում։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 62 062 779 դրամ, որի ֆինանսավորումն իրականացվում է համաֆինանսավորման սկզբունքով․ 55%-ը՝ ՀՀ պետական բյուջեի, իսկ 45%-ը՝ Արաքս համայնքի բյուջեի միջոցներով։ Ասֆալտապատվող ճանապարհահատվածի ընդհանուր երկարությունը կազմում է 770 մետր։
Աշխատանքային այցի ընթացքում քննարկվել են շինարարական աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր, տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ աշխատանքների որակյալ և սահմանված ժամկետներում ավարտն ապահովելու նպատակով։

   Ճանապարհաշինական ծրագրերի իրականացումը շարունակում է մնալ Արաքս համայնքի առաջնահերթություններից մեկը՝ նպաստելով բնակիչների անվտանգ, հարմարավետ և բարեկարգ երթևեկության ապահովմանը։ Ինչպես նաև  հունիսի 30-ին Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը հերթական անգամ  համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ միասին այցելել են Ջրառատ բնակավայր՝ հետևելու սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացվող՝ մշակույթի տան կահավորման և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքների ընթացքին։

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 94,888,884 դրամ, որից 65%-ը ֆինանսավորվում է համայնքային բյուջեից, իսկ 35%-ը՝ ՀՀ կառավարության կողմից։
Այցի ընթացքում գնահատվել են իրականացվող աշխատանքների որակն ու ընթացքը, քննարկվել են առկա հարցերը և տրվել համապատասխան հանձնարարականներ՝ աշխատանքների պատշաճ կազմակերպումն ու սահմանված ժամկետներում ավարտն ապահովելու նպատակով։

Արաքս համայնքի առաջնահերթություններից է համայնքի բոլոր բնակավայրերում իրականացնել զարգացմանն ուղղված ծրագրեր, որոնք կնպաստեն մշակութային կյանքի ակտիվացմանը, բնակիչների կյանքի որակի բարելավմանը և առավել հարմարավետ ու բարեկարգ միջավայրի ձևավորմանը։

Այս ֆոնին ՝ Արաքս համայնքում շարունակվում են բարեկարգմանն ուղղված հետևողական աշխատանքները։
Այս փուլում համայնքի՝
Մեծամոր,
Հայկաշեն,
Գայ,
Ակնաշեն,
Գրիբոյեդով,
Առատաշեն,
Արտիմետ,
Խորոնք բնակավայրերում իրականացվել են փողոցների և մայթերի մոլախոտերի սրսկման աշխատանքներ։
  Աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ նյութերն ու նոր ձեռք բերված ժամանակակից տեխնիկան տրամադրել է Արաքսի համայնքապետարանը։
  Մոլախոտերի սրսկումը բարելավում է սանիտարահիգիենիկ պայմանները, կանխում դրանց հետագա տարածումը և բարձրացնում փողոցների ու մայթերի անվտանգությունն ու տեսանելիությունը։ Այս նախաձեռնությունը կարևոր նշանակություն ունի նաև համայնքի ընդհանուր բարեկարգ տեսքի ապահովման համար՝ նպաստելով մաքուր, խնամված և բնակիչների համար հաճելի միջավայրի ձևավորմանը։
Վերոհիշյալ աշխատանքներն իրականացվել են համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի կողմից, որը հետևողականորեն կյանքի է կոչում համայնքի բարեկարգման ծրագրերը։
 Արդյունքում ձևավորվում է ավելի կոկիկ, հարմարավետ և բնակիչների առօրյան բարելավող միջավայր։
Հ. Գ.  Խմելու ջրի ներքին ցանցի բարեփոխման աշխատանքներում ևս զգալի ծրագրեր են իրականացրել՝ Արաքս համայնքի Ապագա գյուղական բնակավայրում բնակավայրի 22-րդ և 23-րդ փողոցներում իրականացվել են խմելու ջրի նոր ջրագծի կառուցման աշխատանքներ։
Կառուցված նոր ջրագծի ընդհանուր երկարությունը կազմում է 840 մետր։
  Աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ խողովակները և տեխնիկան տրամադրվել է Արաքսի համայնքապետարանի կողմից։ Գործընթացը կազմակերպվել և իրագործվել է համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի կողմից, որը հետևողականորեն իրականացնում է համայնքի տարածքում նախատեսված բարեկարգման ծրագրերը: Աշխատանքներին ակտիվ մասնակցություն են ունեցել նաև բնակիչները։
  Ջրամատակարարման համակարգի այս բարելավումը կարևոր և երկարաժամկետ ներդրում է համայնքի զարգացման գործընթացում։ Այն բարձրացնում է բնակիչների կյանքի որակը և ապահովում է խմելու ջրի կայուն ու վստահելի մատակարարում։ Նման ծրագրերը նպաստում են նաև համայնքային ենթակառուցվածքների ամրապնդմանը և հետագա զարգացման համար ամուր հիմք են ձևավորում։
Համայնքի ձեռքբերումների շուրջ առաջիկա հարցազրույցին կարող եք հետևել նաև «Զրույցի» թերթի տպագիր համարում:
 Կարինե Սարգսյան
Spread the love