Կոտայքի մարզը հանրապետության առանցքային դերակատարություն ունեցող մարզ է: Հաշվի առնելով այսօրվա ըննդիմադիր դաշտի Ծառուկյանի ֆակտրը ժամանակին և բոլոր ընրություններից / ՏԻՄ և Խորհրդարանական/ բեկումնային ազդեցությունը չի ունեցել և դա նաև խոսում է ՔՊ և նրա մարզպետ Ահարոն Սահակյանի գործոնով: Հիշեցնենք , որ դեռևս 2020 թվականի Արցախյան երրորդ պատերազմից հետո ՝ արցախցիները հանգրվանեցին Կոտայքում , որը առաջատար էր հազարավոր արցախցիներին ընդունելով՝ Հայաստանի մյուս մարզերի ֆոնին ՝ դա ևս ապացույց է , որ կազմակերպչական օպերատիվ աշխատանքներում մարզը և նրա նախկին ղեկավար ՝ Աահարոն Սահակյանը ինչպես նաև համայնքի ղեկավարները կարողացել են իրականացնել իրենց առջև դրված խնդիրը: Կառավարության կողմից առաջարկված բոլոր ծրագրերն իրականացվել է սահմանված կարգով և իշխանությունները / պատկան մարմինները՝ հարկային, քննչական և այլ կառույցներ/ դեռևս խնդիրներով չեն անդրադարձել մարզում կատարվող ծրագրերին ՝ ասել է թե պետական բյուջեից հատկացումները նպատակին են ծառայել: Բայց խնդիրները ՔՊ ներսում էր ժամանակին կապված Ռոմանոս Պետրոսյանի և Ահարոն Սահակյանի տիրույթում՝ կապված՝ ու՞մ ազդեցության գոտում կանցնի Կոտայքի մարզը:Այդ ֆոնին Պետրոսյանի կողմից / ՊՎԾ/ նախկին ղեկավար՝ հրապարակվեց նյութեր , որոնք ուղիղ առնչվում էին մարզպետարանի և մարզպետի կողմից իբրև ոչ պատշաճ ղեկավարմանն ու թերացումներին , սակայն հետագայում ընթացք չստացավ քանի-որ ըստ երևույթին անհիմն էր: Այժմ կրկին / կրքերը չեն հանդրատվում / կախված թե նոր մարզպետին , ո՛ր թիմից կնշանակի վարչապետը՝ մի մասը Պետրոսյանի թիմակիցներից տարբեր անուններ են տալիս: Սակայն Չարենցավանում էլ շրջանառվում է Ֆանտան գյուղի վարչական ղեկավար՝ ԴԱՎԻԹ ԻՎԱՆՅԱՆԻ անունը, որպես դրական անհատի: Վերջինս երկար տարիների աշխատանքային և մասնագիտական փորձ ունի ՏԻՄ ոլորտում : Աշխատել է մարզպետարանում, Շրջակա միջավայրի նախարարությունում և համայնքային շատ ծրագրեր է իրականացրել ՝ երկար տարիներ ղեկավարելով Ֆանտան համայնքը իսկ կուսակցական ՔՊ Չարենցավանի թիմում ներգրավված լինելով միշտ որոշիչ աշխատանքներ է կատարել կուսակցության և թիմի համար լինելով ՝ բարեփոխումների առաջամարտիկներից, լավ փոխհարաբերություններ ունի բոլոր միջավայրերում ժողովրդի հետ , առհասարակ մարզում և նրա սահմաններից դուրս ընդունված մարդու տեսակ է ինչպես նաև ՔՊ-վերնախավում ընդունված անհատ: Այդ հանգամանքը շատերին արդեն թույլ է տալիս մտածել որ Դավիթը լուրջ հավակնորդ , մասնագիտական որակները համապատասխանող մարզպետի թեկնածու , ում հետ կապված որևէ խնդիր կամ աղմուկի շուրջը հավաքվողներ չեն եղել իսկ վարչապետին անկախ թիմից նաև պետք է այսպիսի թեկնածու, ով ժողովրդի մոտ մաքուր անուն ունի:
Հ. Գ. Շահարկվող անուններից պատգամավեր Լիլիթ Ստեփանյանի դեպքում ամեն ինչ, մեղմ ասած, այնքան էլ պարզ չէր ինչպես մամուլում անդրադարձել էին նա հազիվ թե պատգամավորական մանդատը թողնի ու մարզպետի աթոռի հետևից գնալը դժվար է հիմնավորել, հատկապես երբ պատգամավոր լինելը քաղաքական առումով շատ ավելի ապահով և երկարաժամկետ դիրք է։ Կոճակը սեղմում ես, քվեարկում ես, աշխատավարձդ ու պարգևավճարդ ստանում ես, իսկ մարզպետի դեպքում արդեն ստիպված ես պատասխան տալ մարզի բոլոր խնդիրների համար։ Հետևաբար, եթե ընտրությունը հենց իրենը լիներ, դժվար է պատկերացնել, որ նա մեծ ոգևորությամբ կփոխանակեր մանդատը մարզպետարանի կաբինետի հետ։
Վասակ Վարդանյանի տարբերակն էլ առանձնապես հարմարավետ չի թվում։ Սասուն Միքայելյանի փեսային Կոտայքի մարզպետ նշանակելը կնշանակեր, որ Նիկոլ Փաշինյանը մի ձեռքով փորձում է սահմանափակել Սասունի ազդեցությունը, մյուսով՝ մարզը հանձնում է հենց Սասունի ընտանիքի ներկայացուցչին։ Քաղաքականության մեջ, իհարկե, ամեն ինչ հնարավոր է, բայց նույնիսկ ՔՊ-ի չափանիշներով սա բավական հետաքրքիր ժեստ կլիներ։
Ինչ վերաբերվում է Նարեկ Հարությունյանի ՝ Ծաղկաձորի համայնքապետի անունը նա Ռոմանոս Պետրոսյանի թիմակիցներից է , որը դժվար թե այս ֆոնին վարչապետի համար ցանկալի թեկնածու լինի:
Այս ամբողջ պատմության մեջ ամենահետաքրքիրն այն է, որ հնարավոր թեկնածուներից յուրաքանչյուրն ինչ-որ մեկի հետ կապ ունի, ինչ-որ մեկի թիմից է և պետք է արդարացնի սպասելիքները որպես մարզպետ:
Իսկ Ահարոն Սահակյանը իրենից սպասված ամեն բան արել է թե՛ ՔՊ-ի համար և թե՛ ժողովրդի ինչպես ասում են / համ ձուկ համ միս/ արտահայտության օրինակով : Իսկ ըստ տարածված Չարենցավանի լուրերի Դավիթ Իվանյանը բոլորի կողմից ընդունված անհատ է ՝ ով ընկեր է , ժողովրդի հետ հաշտ ու խաղաղ ղեկավարի լուրջ հավակնություն ունեցող թեկնածու :
Լրատվություն
