«Արտաշատ» ՋՕ-ն նոր շունչ է ստացել. ՓԱՍՏԵՐ

«Արտաշատ » ՋՕԸ տեխնիկապես նոր զարգացման հեռանկարները տեսանելի է դառնում: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ջրային կոմիտեի պաշտոնական էջը:
Նախ հիշեցնենք , որ վերջին ամիսներին «Արտաշատ » ՋՕԸ նոր համակարգող ունի : ՄՀԵՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ՝ ով ոռոգման ջրի համակարգում նախկինում աշխատանքային և մասնագիտական փորձ ուներ նշանակավեց «Արտաշատ » ՋՕԸ ղեկավար:
  Հիշեցնենք , որ վերջինս նախկինում զբաղեցրել է հասարակական , պետական և համայնքային կառավարման համակարգերում պաշտոններ:Ինչպես նաև Գևորգյանը վերջին չորս տարիներին եղել է Արտաշատի համայնքապետարանի ոռոգման սուբվենցիայի ստորաբաժանման ղեկավարը, ով մի շարք ծրագրեր և լուծումներ է առաջարկել տարածաշրջանի  ոռոգման ոռոգման համակարգում:
Նա շատ լավ է պատկերացնում համակարգի ենթակառուցվածքների խնդիրները, բացթողումները և դրանց լուծումները՝  քանի-որ Գևորգյանի կառավարման թերևս այս կարճ ժամանակահատվածում կարողացել է իր համակարգում բեկումնային  փոփոխություններ իրականացվել ՝ աշխատակազմում որոշ կադրեր հեռացել են համակարգից քանի-որ իրենց պաշտոնի  անձնագրին համաձայն աշխատանքները ոչ պատշաճ են կատարել ՝ միայն աշխատավարձ ստանալու համար, սակայն այս համակարգում աշխատանքը չի սահմանափակվում /օրը գլորելով/ այլ աշխատանքը պահանջում է 24/7 ռեժիմով երբեմն
աշխատանքները կատարել: Իսկ ովքեր պատշաճ կարող են կատարել/ջրբաշխ և այլոք/ իրենց գործերը համալրվել են համակարգում:
Այդ մասին տեղեկացրեցին /progressarmenia.com/-ի հետ զրույցում մեր մշտական մարզային աղբյուրը:  Զգալի փոփոխություններ են կատարվել նաև «Արտաշատ» ՋՕԸ-ի տարածքում։ Նախկինում անբարեկարգ վիճակում  գտնվող հատվածն այսօր ամբողջությամբ վերափոխվել է՝ վերածվելով աշխատակիցների համար նախատեսված գործնական և արդյունավետ աշխատանքային միջավայրի։ Առանձնացվել են անհրաժեշտ տարածքներ զոդողների,
մեխանիկների, ավտոմեքենաների սպասարկմամբ զբաղվող մասնագետների և մյուս աշխատակիցների համար, ինչի շնորհիվ աշխատանքային գործընթացները դարձել են ավելի համակարգված, արագ և անվտանգ։
Այսօր նախկինում չօգտագործվող հատվածը դարձել է լիարժեք աշխատանքային գոտի, որն արդեն գործնականորեն ծառայում է կազմակերպության ամենօրյա խնդիրների լուծմանը։
Այս փոփոխությունների նշանակությունն առավել ակնհայտ է դառնում՝ հաշվի առնելով կազմակերպության  սպասարկման լայն ծավալը․ «Արտաշատ» ՋՕԸ-ը սպասարկում է 54 գյուղական և 3 քաղաքային բնակավայր՝ Նոր Կյուրինից մինչև Արարատ քաղաք։ Նման աշխարհագրություն ընդգրկող կառույցի համար աշխատանքային
պայմանների, տեխնիկական բազայի և ենթակառուցվածքների բարելավումը պարզապես բարեկարգման ծրագիր չէ, այլ ծառայությունների անխափան և արդյունավետ մատուցման կարևոր նախապայման։
Գյուղատնտեսական սեզոնին 24/7 ռեժիմով աշխատեցնելը արդյունավետ է համակարգի խնդիրների դեպքում արագ  արձագանքման և գյուղացիներին ոռոգման ջուրը հասանելի դարձնելու համար՝ այսպես է աշխատում Գևորգյանի համար  արդյունավետ աշխատակազմը: Սակայն տեխնիկական խնդիրները կարգավորելու համար անհրաժեշտ է նաև
տեխնիկական վերազինում և կարգավորումներ, որի հետ կապված կառավարությունը միջոցներ է տրամադրել և օրերս ՀՀ  ջրային կոմիտեի պաշտոնական էջից տեղեկացանք, որ կոմիտեի աշխատակազմից այցելել են Արտաշատ, որի մասին
« Արտաշատ» ՋՕ ընկերությունը գրում է իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում .« Ջրային կոմիտեի մեր գործընկերների՝ Մոնիթորինգի և վերլուծությունների վարչության բաժնի պետ Վահագն Օհանջանյանը, նրա տեղակալ Սուրեն Ասրյանը
և Ջրային կոմիտեի նախագահի օգնական Էդգար Իսրայելյանը աշխատանքային այց են կատարել Քաղցրաշեն  պոմպակայան», -նշվում է հաղորդագրության մեջ։ Շարունակելով բարեփոխումների թեման ՝ տեղում քննարկել են  Նարեկ բնակավայրը սնող համար 11 պոմպի մղման խողովակաշարի մոտ 1.5 կմ հատվածի փոխարինման նախագծահաշվարկային աշխատանքների ընթացքը։
Կոմիտեն կառավարության ծրագրերն իրականացնում է ոռոգման ջրի բարեփոխման համալիր մոտեցմամբ:Այդ ֆոնին կառավարության սուբվենցիոն ծրագրերով հանրապետության ոռոգման ջրերի համակարգում յուրաքանչյուր տարի  հարյուրավոր ծրագրեր են կյանքի կոչվում ՝ հողային հունով առուներին փոխարինում են երկաթ բետոնե կիսախողովակներով
, տարեկան մի քանի հարյուր կիլոմետր նոր ջրագծերի կառուցմամբ , որոնց իրականացումը կոմիտեի ղեկավարի  անմիջական ուշադրության և հետևողական աշխատանքի միջոցներով դառնում են իրականություն:
ՀՀ կառավարության մեկ այլ ծրագրով իրականացվում է ոռոգման ջրի հասանելիության հետ կապված խնդիրների  կարգավորում՝ հողային հունով առուներին փոխարինում են բետոնապատ խողովակներն ու կիսաղողովակները՝ ներքին  ցանցի կառուցում տարեկան հարյուրավոր կիլոմետրեր, նոր պոմպերի կառուցում և վերանորոգում: Ղալամքարյանը
կառավարության ծրագիրը գերակա ճյուղ է համարում գյուղատնտեսությունը , որի զարգացման համար առանցքային  նշանակություն ունի ոռոգման համակարգի բարեփոխումը: Վերոհիշյալ ծրագրի արդիականացման նպատակը հստակ է՝
ինչպես ասել է Ղալամքարյանը ՝ «ջուրը պետք է հասնի իր նպատակին, իսկ յուրաքանչյուր ջրային ռեսուրս պետք է  օգտագործվի խնայողաբար և արդյունավետ»։ Այդ ծրագրի շրջանակներում պոմպերի վերականգնման հետ կապված  վերջերս Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը՝  տեղակալ Կարեն Դաղբաշյանը, ինչպես նաև
«Ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն Տիգրան Վարդանյանը աշխատանքային այցով գտնվում էին Արարատի մարզում, որտեղ  դիտարկեցին ոռոգման շրջանին ընդառաջ՝ «Մխչյան 1» պոմպակայանում ընթացող նախապատրաստական  աշխատանքները, ինչպես նաեւ ջրահավաք ավազանում առկա ջրի ծավալները։
«Հայաստանում բազմաթիվ պոմպակայաններում շահագործվում են հին, էներգաարդյունավետության ցածր մակարդակ ունեցող պոմպեր, որոնց փոխարինումը ժամանակակից նորագույն տեխնոլոգիաներով կապահովի բարձր
արտադրողականություն և կնվազեցնի էլեկտրաէներգիայի ծախսերը»-, նշում է կոմիտեի նախագան։Ընկերության  ներկայացուցիչներն ջրային ոլորտի պաշտոնյաների հետ պարբերաբար այցելում են պոմպակայաններ ՝ տեղում քննարկելով առկա կարիքները եւ համագործակցության հնարավորությունները։
Ջրային կոմիտեն շարունակելու է ջրային համակարգերի վերազինմանը  և   արդիականացմանն ուղղված  խորհրդակցություններն  ու  աշխատանքները, որոնք կհանգեցնեն պոմպակայանների եւ խողովակաշարերի նախագծման,  մատակարարման, տեղադրման և շահագործման  լավարկման ։Առաջիկա 10-15 տարվա ջրամբարաշինության մեր հավակնոտ  ձգտում է։ Կառավարության աջակցությամբ պատրաստվում ենք ձեւավորել համապատասխան կարողություններ,  որ Հայաստանում ջրամբարաշինությունը բարձրացնել մինչեւ միջազգային ամենաբարձր մակարդակի, ասվում է հաղորդագրության մեջ:Եվ շարունակում է թեման , որում մասնավորապես ասում է «Պետությունը հսկայական գումարներ է հատկացնում խմելու  ջրի համակարգերի թարմացմանը, իսկ ես ուզում եմ մեր քաղաքացիներից խնդրել եմ պարզ բան՝ զերծ մնալ ապօրինի ջրամիացումներից։ Այդ կերպ մենք մեր հասարակությանը կապահովենք շատ ավելի մեծ ջրածավալներով»-,
ասում է Ղալամքարյանը ։
Հատկանշական է «Արտաշատ » ՋՕԸ գործող պոմպերի վերանորգման խնդիր, որից խնդրահարույցը Քաղցրաշենի N 11 պոմպակայանը, որը մ քանի հեկտար հողատարածք է ջուրը հասանելի դարձնում և այս ներդրումը մեծ  նշանակություն ունի ՋՕԸ -ի կարիքների համար:
Հիշեցնենք , Արտաշատ ՋՕԸ միշտ խնդրահարույց է եղել հաշվի առնելով իր սպասարկման ծավալները, ենթակառուցվածքները:
-Այս ֆոնին պարոն Գևորգյան Դուք ի՞նչպես եք կարողանում ղեկավարել համակարգը :
-Իմ աշխատանքային և մասնագիտաան փորձը ինձ թույլ է տալիս վերջին 4-5 տարիներին ոլորտում իրականացնել համակարգային աշխատանքներ, քանի-որ համակարգում լինելը փորձ է մ ստորաբաժանումից մեկը անցնելը ավելի  պատասխանատո քայլ է , որին ես և մեր աշխատակազմը թիմային կազմակերպված արդյունավետ աշխատանք ենք համարում քանի, որ 24/և ռեժիմով աշխատանքներն իրականացնելը միայնակ չի իրականացվում դա ամբողջական համակարգված շղթա է, որի յուրաքանչյուր շղթան ՝ ջրբաշխից մինչև համակարգող պետք է իրականացնի իր առջև դրված խնդիրը, որպեսզի մեր ջրօգտագործողը խնդիրներից զերծ մնա հասանելի դառնա ոռոգման ջուրը: Ինչ խոսք, որ
ծանրաբեռնված աշխատանք ենք իրականացրել , քանի-որ տարին ջրի հավասարաչափ բաշխումը, տեխնիկապես մատակարարումը գյուղատնտեսական աշխատանքներն իրականացնելու  համար ինքնին բարդ գործ է, սակայն մենք հնարավոր ամեն ինչ իրականացրել ենք, որ «Արտաշատ » ՋՕԸ իր սպասարկան տարածաշրջանում , բոլոր բաժանորդները հավասարաչափ ոռոգելո հնարավորություն ունենան և խնդիրներ չառաջանան:Այդ պատճառով ոռոգման ակտիվ շրջանում մենք աշխատել ենք ինչպես արդեն ասացի ՝ շուրջօրյա 24 ժամյա ռեժիմով և այդ առումով սեզոնին  պլանավորված աշխատանքներն իրականցվել են պատշաճ կերպով:
-Ո՞րքան է այսօր կազմում ոռոգելի հողերի քանակն ու  բաժանորդների քանակն արդյո՞ք ավելացել են:
-Նախ ուզում եմ ասել , մեր առջև դրված խնդիրները այս մ քանի ամիսներին ինչ ես պաշտոնավարում եմ , արդեն իսկ նախատեսված մեր պլաններն ամբողջովին իրականացնում ենք : Կառավարությունը ի դեմս կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանի մշտապես մեր կողքին է ցանկացած խնդրի առաջացման դեպքում արագ արձագանքում է: Մեր ծրագրային նպատակներից մեկն էլ եղել է այն , որ ( չգրանցված ) ջրօգտագործողների հետ կնքվեն պայմանագրեր , որպեսզի վերջիններս օրինական ճանապարհով վճարեն իրենց օգտագործած ոռոգման ջրի դիմաց : Այդ առումով ևս ունենք ձեռքբերումներ , մասնավորապես պետք է նկատենք, որ զգալի ավելացել են խոշոր հողօգտագործողների հետ կնքվող
պայմանագրերը ՝արդյունքում այսօր ունենք շուրջ 11. 220 հա.ոռոգվող հողեր:Ամեն դեպքում միտում կա , որ յուրաքանչյուր տարի պետք է ավելացնել ոռոգելի հողատարածքների քանակը, համակարգի բարեփոխումների և ներդրումների շնորհիվ ես կարծում եմ , որ շուտով այն տեսանելի կլինի:Մի շարք ծրագրերի առաջարկությամբ եմ հանդես եկել, որի իրականացումը կխթանի մեր ֆերմերային տնտեսությունների ավելացմանը , այդ թվում անջրտի հողերը ոռոգելի կդառնան:
-Պարոն Գևորգյան , գաղտնիք չէ , որ հաճախ ընդդիմադիր քաղաքական հակառակորդների կողմից շահարկվում է կադրային համակարգային փոփոխությունների մասին , Դուք ի՞նչպես եք հաղթահարել խնդիրը:
-Մեր նպատակն է ոռոգման ջրի համակարգը բարեփոխել՝ «Արտաշատ » ՋՕԸ արդյունավետ աշխատանքների
կազմակերպելը , որի արդյունքում մեր բաջանորդներին ոռոգման ջուրը հասնալի և անխափան հասցնելը: Դրա համար մեր կառավարությունը միլիոնովոր դրամների ներդրումներ է իրականացնում, մենք մեր մասնագիտական ռեսուրսները՝ որպեսզի իրականացնենք ընդհանուր նպատակները՝ դրա համար մեր համակարգում, ովքեր կարող են այս նպատակների իրականացման համար պատրաստակամություն և աշխատանքային կազմակերպվածություն ցուցաբերեն այդ կադրերը անկախ քաղաքական հայացքներից, նպատակներից կարող են աշխատել համակարգում՝ ապաքաղաքական կառույց է այստեղ գնահատվում է մասնագիտական հմտությունները և պատասխանատվությունը աշխատանքի նկատմամբ: Իսկ ովքեր պատրաստ չեն հետևել այդ օրինակարգին նրանք ինքնակամ հեռանում են համակարգից:
-Ո՞րքանով է այսօր հնարավոր բաժանաորդներին ջուրը հասանելի դարձնել ըստ առաջնահերթությունների, այսպես ասած՝ արդարացի:
-Մենք մշտապես ուշադրության կենտրոնում ենք պահում «Արտաշատ » ՋՕԸ սպառողների շահերի իրակացումը, որպեսզի նախկինում մեզ հասած «բարքերը» այլևս չկրկնվեն: Պարզ ասած զարտուղի ճանապարհով ոռոգման համակարգից օգտվողները առանց հերթի իրենց հողերի ջրումը կամ սպառած ջրի համար վճարից խուսափելո փորձերը մենք ինչպես ասացի ամենօրյա 24/7 ռեժիմով աշխատում ենք , որ այդպիսի խնդիրներին վերջ դնենք: Բաժանորդներին ջուրը հասանելի դրաձնելը և դրա դիմաց վճարումների գանձումը մեր աշխատանքի կարևորագույն առանցքային մասն է: Ինչ վերաբերվում է համակարգային խնդիներին դրանք բազմաթիվ են և տարբեր բնույթի՝ տեխնիկականից մինչև ամենօրյա աշխատանքային
պրոցեսներ: Մեր թիմային աշխատանքը միտված է բարձրացնել համակարգի արդյունավետ կառավարման մակարդակը, որի համար մեր ջանքները տեսանելի են ջրօգտագործողների շրջանում ՝ օր օրի ավելացող ինտենսիվ այգիների զարգացումը ապացուցում են համակարգի հասանելիությունը ֆերմերային տնտեսությունների շարքում ներգրավելով նոր հնարավորություններ գյուղացիների համար:
Հարցազրույցը՝ Կարինե Սարգսյանի

Spread the love