Մեղրիում կանցկացվի աննախադեպ «ՏԱՐԱԶֆեստ»

 

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) և ԱՊՀ

մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական

հիմնադրամի (ՄՀՄՀ / МФГС) աջակցությամբ, «Տերյան մշակութային կենտրոն»

հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ սեպտեմբերի 4–7-ը Սյունիքի

մարզի Մեղրի քաղաքում տեղի կունենա «ՏԱՐԱԶֆեստ – Մեղրի 2026» ավանդական

տարազի և արհեստների միջազգային փառատոնը:

«ՏԱՐԱԶֆեստ»-ը «Տերյան մշակութային կենտրոնի» ամենամյա առանցքային

մշակութային նախագծերից է, որի հիմնական նպատակն է ազգային տարազի, էթնիկ

գործվածքների ու ավանդական արհեստների պահպանումը, հանրահռչակումն ու

միջազգային մշակութային համագործակցության ընդլայնումը:

Այս տարի փառատոնը միավորում է պատվիրակություններ, դիզայներներ և վարպետներ

ԱՊՀ և գործընկեր երկրներից, այդ թվում՝ Ղազախստանից, Տաջիկստանից,

Ղրղզստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Թուրքմենստանից և Ուզբեկստանից:

Փառատոնի ծրագիրը իր մեջ ներառում է.

• Ավանդական և ժամանակակից էթնո-հավաքածուների ցուցադրություններ –

միջազգային և հայաստանյան դիզայներների հեղինակային աշխատանքների

ներկայացում,

• Վարպետության դասեր և ցուցահանդես-վաճառք – ավանդական արհեստների,

տեքստիլի և ձեռագործ աշխատանքների ցուցադրություն,

«ՏԱՐԱԶֆեստ – Մեղրի 2026»-ը ոչ միայն ազգային ինքնության ու դարավոր

ավանդույթների արժևորման հարթակ է, այլև յուրօրինակ մշակութային կամուրջ, որը

միավորում է տարբեր ժողովուրդների՝ արվեստի, գույների և ավանդական

զարդանախշերի ընդհանուր լեզվով։

Spread the love