LOCO Սեպտեմբերի 24-ին «ԹԷԱՏՐՈՆ» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնի շրջանակում Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում կներկայացվի բելգիական «Չայկա» թատերախմբի «Լոկո» խամաճիկային ներկայացումը։
Նիկոլայ Գոգոլի «Խելագարի հիշատակարանը» ստեղծագործությունից ներշնչված «Լոկոն» մեզ տեղափոխում է 1834 թվականի Սանկտ Պետերբուրգ և պատմում համեստ պաշտոնյա Պոպրիշչինի մասին, որն անտանելի իրականությունից փախչելով՝ աստիճանաբար իր համար նոր ինքնություն է ստեղծում։ Խամաճիկները, դերասանական խաղը, շարժումն ու տեսողական պոեզիան միաձուլվում են՝ ստեղծելով նուրբ և ինքնատիպ բեմական աշխարհ։
Ներկայացումը խոսում է իրականության և երևակայության, բանականության և խելագարության փխրուն սահմանների, միայնության և այլ կյանք երազելու մարդկային ցանկության մասին։ Ժամը 15:00-ի ներկայացումը հիմնականում նախատեսված է խուլ և լսողության սահմանափակումներ ունեցող հանդիսատեսի համար և կազմակերպվում է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության հետ համագործակցությամբ՝ «ԹԷԱՏՐՈՆ» փառատոնի սոցիալական և ներառական ծրագրի շրջանակում։
Այս համագործակցությունը ևս մեկ քայլ է՝ թատրոնն ու մշակութային կյանքն ավելի հասանելի դարձնելու տարբեր հանրույթների համար։
Սեպտեմբերի 24 15:00 — հատուկ ներկայացում՝ հիմնականում խուլ և լսողության սահմանափակումներ ունեցող հանդիսատեսի համար
19:30 — ներկայացում լայն հանրության համար Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն Տոմսերը՝ Tomsarkgh.am-ում Բեմադրիչներ՝ Նատաշա Բելովա, Տիտա Յակոբելի Տևողությունը՝ 1 ժամ | 12+ Փառատոնի գլխավոր հովանավոր` Երևանի քաղաքապետարան Աջակիցներ` Հայաստանում Բելգիայի դեսպանություն, Wallonie-Bruxelles international ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության հետ համագործակցությամբ Գործընկեր` Սոս Սատգսյանի անվան Համազգային թատրոն: https://www.tomsarkgh.am/hy/event/51455/
