տեսական քննություններն անցկացվում են ըստ կարգերի խմբավորված հարցաշարերով

Սեպտեմբերի 1-ից, վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննություններն
անցկացվում են նոր կարգով․ գործող միասնական հարցաշարի հարցերը խմբավորվել են երկու խմբի՝ A, B, C և D, T
կարգերի համար։
✔️ A, B կամ C կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու համար դիմորդները պատասխանում են A,
B, C խմբի ընդհանուր հարցաշարի հարցերին։ Օրինակ՝ B կարգի մարդատար ավտոմեքենա վարելու իրավունք ստանալու
համար կիրառվում է այս խմբի հարցաշարը։
✔️ D կամ T կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու համար դիմորդները պատասխանում են D, T
խմբի ընդհանուր հարցաշարի հարցերին։ Օրինակ՝ D կարգի ավտոբուս վարելու իրավունք ստանալու համար կիրառվում է
այս խմբի հարցաշարը։
✔️ Բարելավվել է նաև հարցերին կից պատկերների որակը։
Տեղեկացնում ենք նաև, որ քննական հարցաշարերում նոր հարցեր չեն ավելացվել․ կարգավորմամբ փոխվել է միայն
դրանց խմբավորումը։ Նոր հարցեր ավելանալու դեպքում դրանք կհրապարակվեն և քննական թեստերում կներառվեն
հրապարակումից 30 օր հետո։
Փոփոխության նպատակն է առավել նպատակային գնահատել համապատասխան խմբի տրանսպորտային միջոցներն
անվտանգ և օրինական վարելու համար անհրաժեշտ գիտելիքները։

Spread the love