ՀՀ կենտրոնական բանկը հիշեցնում է, որ այն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք «Կրիպտոակտիվների մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվա՝ 2025 թվականի հուլիսի 4-ի դրությամբ, ՀՀ տարածքում մատուցել են կրիպտոակտիվներով ծառայություններ և ցանկանում են շարունակել դրանց մատուցումը, մինչև 2027 թվականի հունվարի 31-ը պետք է գրանցվեն և լիցենզավորվեն ՀՀ կենտրոնական բանկի կողմից՝ որպես կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձ։
2027 թվականի հունվարի 31-ից հետո առանց համապատասխան գրանցման և լիցենզիայի` կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումը կամ դրանց առաջարկը հնարավոր չի լինի։
Հաշվի առնելով գրանցման և լիցենզավորման համար անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստման և համապատասխան ընթացակարգերի իրականացման անհրաժեշտությունը՝ Կենտրոնական բանկը հորդորում է շահագրգիռ անձանց չհետաձգել անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումը մինչև անցումային ժամանակահատվածի վերջին օրերը և գործընթացը նախաձեռնել հնարավորինս վաղ։
Ծանոթացեք լիցենզավորման պահանջներին և կարգավորումներին կայքում:
