Նոր սրահ՝ Ամիօ Պրեմիումի հաճախորդների համար

 

Ամիօ բանկի պրեմիում բանկինգը ստեղծված է նրանց համար, ովքեր գնահատում են անհատական մոտեցումը, իրենց ժամանակը և ֆինանսական հարցերում վստահելի գործընկեր ունենալու հնարավորությունը։

Այստեղ յուրաքանչյուր հաճախորդի սպասարկումը կառուցվում է նրա կարիքների և նպատակների շուրջ։ Անհատական մենեջերը ուղեկցում է հաճախորդին առօրյա բանկային և ֆինանսական հարցերում, օգնում կողմնորոշվել տարբեր լուծումների միջև և աջակցում ֆինանսական որոշումների կայացման բոլոր փուլերում։

Պրեմիում բանկինգը ներառում է նաև ներդրումային և ֆինանսական տարբեր լուծումներ, պրեմիում դասի քարտեր՝ տեղական և միջազգային արտոնություններով, հեռահար սպասարկում և պրեմիում հաճախորդների համար նախատեսված հատուկ առաջարկներ։

Այս ամենին ավելանում է նաև նոր հասցե։

Հոկտեմբերի 1-ից Ամիօ Պրեմիումի հաճախորդներին սպասարկում է նոր սրահը՝ ք․ Երևան, Նալբանդյան 46 հասցեում։

Նոր սրահը ստեղծված է առանձնացված և հարմարավետ միջավայրում անհատական բանկային սպասարկում ապահովելու համար։ Այստեղ հաճախորդները կարող են հանդիպել իրենց անհատական մենեջերի հետ, քննարկել ֆինանսական հարցերը, ստանալ խորհրդատվություն և օգտվել պրեմիում բանկինգի հնարավորություններից։

Ամիօ Պրեմիում․ առաջնահերթությունը Դուք եք։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Էլ․ հասցե՝ info@amiobank.am
Հեռ․՝ +374 10 59 20 20

amiobank.am

Spread the love