Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ  ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և  «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ

 

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացված բողոքների և
ահազանգերի հիման վրա ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի
հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները հոկտեմբերի 2-ին չհայտարարված այցեր են
իրականացրել Արդարադատության նախարարության «Արթիկ» և «Վանաձոր»
քրեակատարողական հիմնարկներ։
Այցերի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել
ազատությունից զրկված անձանց հետ, արձանագրել նրանց կողմից բարձրացված
հարցերը։ Ուսումնասիրվել է վերջիններիս իրավունքների ապահովման վիճակը, ներառյալ՝
պահման պայմանները։
Ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված հարցերը քննարկվել են
քրեակատարողական հիմնարկների վարչակազմների հետ։
Այցերի մանրամասները խորհրդապահական են և ենթակա չեն հրապարակման:
Իրականացված այցերի արդյունքները կամփոփվեն և անհրաժեշտ պարզաբանումներ
կպահանջվեն իրավասու մարմիններից։
Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանությունը շարունակում է
գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո։
Մարդու իրավունքների պաշտպանի և ՄԻՊ ներկայացոցիչների կողմից
քրեակատարողական հիմնարկներ իրականացվող այցերը կրում են շարունակական
բնույթ։

Spread the love