«Սկսվել ա». «Առանց Նիկոլ Հայաստան». Երևանում փողոց են փակել, բարձրացել ավտոբուսների վրա

Երևանում՝ Արաբկիր վարչական շրջանում դաշնակցական երիտասարդները փողոց են փակել՝ վանկարկելով «առանց Նիկոլ Հայաստան», «առանց թուրքի Հայաստան», «Միացում, պայքար, հաղթանակ»։

Նրանցից մի քանիսը բարձրացել են ուղևորատոր ավտոբուսի վրա՝ պարզել Արցախի դրոշն ու «Սկսել ա» գրությամբ պաստառը։

«Թույլ չենք տալու Հայաստանի թրաքացում։ Սկսել է արժանապատվության պայքար»,-նշում են նրանք։

Մի քանի երիտասարդներ բարձրացել են ավտոբուսի վրա եւ պարզել «Սկսելա» պաստառը:

«Հայաստանում սկսվել է արժանպատվության եւ ազգային ինքնասիրության համար պայքարը: Նիկոլ Փաշինյանին եւ իր վարչակարգին հեռացնելու ենք Հայաստանում ղեկավարելու իրավունքից:Նիկոլ Փաշինյանը չի կարող որոշել հայ ժողովրդի տեղը Արցախի հարցը, ոչ ոք իրեն մանդատ չի տվել, որ Արցախը հանձնի Հայաստանին»,-ուղիղ եթերում նշեց դաշնակցական երիտասարդներից Գոռ Սարգսյանը:

Spread the love