Հաշված օրեր են մնացել հոկտեմբերի 25 -ին կայանալիք ՏԻՄ համամասնական ընտրություններին՝ մինչ հանրապետության որոշ համայնքներում սպասվում են ընտրապայքար՝ Գավառ համայնքում ժողովուրդն իր դիրքորշումն ունի և բացահայտ արտահայտում են ՝ առանց վարանելու և միանշանակ իրենց թեկնածուն համարում են գործող համայնքապետ՝ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ:
Գավառում ընտրապայքարին մասնակցում են քաղաքական երեք ուժեր «ՀԱՅԿԱԿԱՆ ՔՎԵ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ, «ԻՆՔՆԻՇԽԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցությունը և 15 համարով ներկայացված ՝«Գործարար» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները` «ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ» ԴԱՇԻՆՔ-ը :
Ամփոփելով քարոզարշավի ընթացքը կարելի է փաստել, որ Գավառում այն անցել է խաղաղ , թափանցիկ և ազատ , որի արդյունքում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները բացահայտ ու անկաշկանդ բարձրաձայնում են իրենց կարծիքները , որը այս ֆոնին դրական ցուցիչ է , քանի-որ ժողովուրդը այլևս գնահատում և կարևորում է համայնքում կատարված աշխատանքները, ծրագրերի իրականցումը և դրանց արդյունքները ՝ ոչ թե նեղ անձնական կարիքների բավարարումը: Գավառում խաղաղ ընտրապայքար է քանի-որ Ժողովուրդը տեսել և հասկացել է նախորդ տարիներին կատարած հսկայածավալ աշխատանքների իրականցումը, համայնքի զարգացման հնգամյա և նախընտրական ծրագրի բոլոր դրույթների իրականացումը , որը հավատ և վստահություն է միշտ ներշնչում, նորից համայնքի զարգացման հեռանկարները կապելով Գուրգեն Մարտիրոսյանի և ձևավորվող ավագանու թիմի հետ:

