Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Առուշ Առուշանյանը, ով միակ ֆավորիտ թեկնածուն է, ով ունի բարձր հեղինակություն, վայելում է բնակիչների վստահությունն ու հարգանքը՝ շնորհիվ իր կատարած աշխատանքի, բաց և անմիջական շփման։ Այստեղ համայնքի բնակիչները տեսնում և ընտրում են զարգացման ու կայունության ճանապարհը։ Համայնքի փողոցներում հարցումները փաստում են` Գորիս խոշորացված համայնքը իրենց սիրելի համայնքապետի միասնականությամբ ու աշխատանքով շարունակելու է խաղաղ զարգացման ճանապարհ հոկտեմբերի 25-ից հետո եւս:
«Առուշը բացարձակ առաջատար է, մի Առուշ մի Գորիս, իրա սիրտը ոչ մեկ չունի, Առուշի հետ ոչ մեկ չի կարա ոտք երկարացնի»,-ասաց Վարդան Մանուչարյանը։ Մեկ ուրիշն էլ , թե.«Նախկին ավերակ Գորիսը , որ տեսնեիք էսօր մեզ հարց չէիք տա, թե որ թեկնածուին ենք ընտրում։ Առուշից էն կողմ Գորիսեցին իրեն ղեկավար չի տեսնում»։

