Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու, խցանումների առաջացումից
խուսափելու նպատակով ս.թ. նոյեմբերի 4-ից, համաձայն կից սխեմայի, երթևեկության փոփոխություն
կիրականացվի Գյուլբենկյան-Վազգեն Առաջին Վեհափառի փողոցների և Կոմիտասի պողոտայի
խաչմերուկում:
Մասնավորապես՝ նշված խաչմերուկի՝ դեպի Վաղարշյան փողոց ուղղության երթևեկելի
ուղեմասի 1-ին գոտին կբաժանվի երկու գոտիների և տվյալ ուղեմասի 1-ին գոտուց երթևեկությունը
կթույլատրվի միայն աջ ուղղությամբ, 2-րդ, 3-րդ, 4-րդ գոտիներից՝ միայն ուղիղ, 5-րդ գոտուց՝ միայն
ձախ, իսկ 6-րդ գոտուց կթույլատրվի կատարել միայն հետադարձ:
Վազգեն Առաջին Վեհափառի 10 հասցեին հարակից «Կանգ-գիծ» գծանշումից մինչև նույն փողոցի 12
հասցեին հարակից ճանապարհահատված կարգելվի փոխադրամիջոցների կանգառը:
