Ամիօ բանկը մասնակցեց «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյին

Միջոցառման շրջանակում բանկային համակարգի ներկայացուցիչներն ու մարզերում գործունեություն ծավալող բիզնեսները ներկայացրին իրենց ծառայություններն ու առաջարկները։

Էքսպոն նպաստեց նոր գործարար կապերի հաստատմանը և համագործակցության հնարավորությունների բացահայտմանը։

Էքսպոյին զուգընթաց անցկացվեց «Հայաստանի տնտեսությունը Երևանից դուրս» համաժողովը՝ նվիրված մարզերի ՓՄՁ-ների խնդիրներին, աջակցության ֆինանսական գործիքներին և ֆինանսավորման հասանելիության ընդլայնմանը։

Ամիօ բանկն էքսպոյին ներկայացավ բիզնեսի ֆինանսավորման հատուկ պայմաններով։ Բանկը շարունակական քայլեր է ձեռնարկում բիզնեսների գործընկերը դառնալու համար՝ տրամադրելով ֆինանսավորում և աջակցելով բիզնեսին զարգացման տարբեր փուլերում ու ռազմավարական նշանակություն ունեցող որոշումների կայացման ընթացքում։

Ծանոթացեք Ամիօ բանկի՝ բիզնեսի համար նախատեսված առաջարկներին այստեղ։

amiobank.am | 010 59 20 20

Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ-ի կողմից։

Spread the love