ՄԻՊ-ը նախաձեռնել է ուսումնասիրություն՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում արձանագրված մահվան դեպքի առնչությամբ

 

Նոյեմբերի 10-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում արձանագրված`
կալանավորված անձ Արսեն Գևորգյանի մահվան դեպքին առնչվող` ՄԻՊ մանդատին
վերաբերելի հարցերը ուսումնասիրելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի
նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն: Դրա շրջանակում պարզաբանումներ
կպահանջվեն իրավասու պետական մարմիններից։
Պաշտպանն ընդգծում է, որ ազատությունից զրկված կամ այլ կերպ պետության
իրավասության ներքո գտնվող անձանց իրավունքների ապահովման, այդ թվում՝ կյանքի և
առողջության պաշտպանության պարտավորությունը գտնվում է պետության
պատասխանատվության ներքո։ Պետությունը պարտավոր է ապահովել նաև մահվան
դեպքերի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթների բազմակողմանի, լրիվ և
օբյեկտիվ քննությունը։
Մարդու իրավունքների պաշտպանն իր ցավակցությունն է հայտնում Արսեն Գևորգյանի
ընտանիքին և նրա հարազատներին:

Spread the love