Երեւանում վրաերթից մահացած 29-ամյա հղի կինը Բերքանուշ գյուղից էր , ով Արցախում «Թևեր» ՏՏ կենտրոնի ծրագրի ղեկավարն էր

Երևանի Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթից մահացած 29-ամյա հղի կինը Սոնա Մնացականյանն էր:

Սոնա Մնացականյանը հայտնի բժիշկ- վնասվածքաբան Մնացական Մնացականյանի դուստրն է: Նա աշխատում էր Support Our Heroes – Armenia» կազմակերպությունում:

Արտաշատի բժշկական կենտրոնի տնօրեն Հայկ Համբարձումյանը և անձնակազմը խորապես ցավակցում են կենտրոնի բժիշկ-վնասվածքաբան Մնացական Մնացականյանին և մանկաբույժ Արմինե Մակինյանին՝ սիրելի դստեր՝ Սոնայի ողբերգական մահվան կապակցությամբ։

Թող երկնային լույսերի մեջ լինեն Սոնայի և նրա չծնված դստեր հոգիները, սփոփանք ու մխիթարություն՝ բոլոր հարազատներին։

Նշենք, որ Սոնան ծնվել ու մեծացել էր էր Արտաշատի՝ Բերքանուշ գյուղում: Անցած տարի էր ամուսնացել Երևանում էր բնակվում:

Ավելի վաղ հայտնի էր, որ ՔԿ-ի հաղորդմամբ, նախնական տվյալներով, 2022թ. ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Երևան քաղաքի վերոնշյալ փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:

Կարինե Սարգսյան

Spread the love