Կառավարությունը 486 մլն դրամ հատկացրեց ճանապարհ, մայթեր և պատնեշներ կառուցելու համար

«Նախագծով առաջարկվում է 2022 թվականի ՀՀ պետական բյուջեով նախատեսված «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի 21001 «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» միջոցառման համար 410,346.9 հազ. դրամը և  «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառման համար 76,209.8 հազ. դրամը ՀՀ Կառավարության ներքո հաստատված միջոցներից հատկացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը`  «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի  «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» և«Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառումների կատարումն ապահովվելու նպատակով»,-ասվում է հիմնավորման մեջ:

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 28-ի նիստում 2.1 կմ մարզային (տեղական) նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման, 200 գծ.մ մայթերի կառուցման, մեկ կամուրջի (18,3 մ երկարությամբ) և 25 գծ.մ հենապատի հիմնանորոգման համար Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացրեց 486,556.7  հազ. դրամ, որից շինարարական աշխատանքների համար՝ 475,377.6 հազ. դրամ, տեխնիկական և հեղինակային հսկողության համար՝ 11,179.1 հազ. դրամ։

Որոշման հիմնվորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունման նպատակն է՝ 2022 թվականին հիմնանորոգման ծրագրով նախատեսված թվով 2 ճանապարհահատվածի և թվով 2 տրանսպորտային օբյեկտի շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների համար նախատեսել ֆինանսական միջոցներ։

«Նախագծով առաջարկվում է 2022 թվականի ՀՀ պետական բյուջեով նախատեսված «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի 21001 «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» միջոցառման համար 410,346.9 հազ. դրամը և  «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառման համար 76,209.8 հազ. դրամը ՀՀ Կառավարության ներքո հաստատված միջոցներից հատկացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը`  «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի  «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» և«Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառումների կատարումն ապահովվելու նպատակով»,-ասվում է հիմնավորման մեջ:

Spread the love