Համայնքների խոշորացումը, որքան էլ կառավարությունը շարունակում է հորդորել ու համոզել , որ դրական էֆեկտ պիտի տա կամ արդեն տվել է պիլոտային ծրագրով ընդգրկվածներին, բայց միևնույն է զգալի հատվածը համայնքերի ազգաբնակչությունը դժգոհ է: Արարատի մարզի մի խումբ գյուղական համայնքի ղեկավարներ շարունակում են իրենց դժգոհությունները մասնավորապես Նարեկի համայնքապետ՝ Գարուշ Հակոբյանը, ով ասաց, որ վաղը հանրապետության անկախության 30 ամյակի հետ կապված միջոցառումներ գյուղում չէն նախատեսել «Ժողովուրդը սիրտ չունի, խոշորացումը ամեն բան խառնել է , մենք գյուղում 44 -օրյա արցախյան պատերազմի 3 զոհ ունենք, նրանց ընտանիքների կողքին ենք ու նրանց տոնն է վաղը »:
Բայց ժամանակին ԱԺ ընդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ խոշորացումը պետք է լինի հասրակության մեծամասնության կարծիքից ելնելով, ասել է թե տեղական հանրաքվեյի արդյունքում: Սակայն Սահմանադրական դատարանը մերժեց ՝ վերոհիշյալ թեման էլ փակվեց ու հասավ արդեն սեպտեմբերի 24 ին նախատեսված Ազգային ժողովի արտահերթ նիստին: Ինչպես արդեն տեղեկացանք պետք է լինեն խորհրդարանական լսումներ, որտեղ նախատեսված է քննարկել համայնքների խոշորացման հարցը։ Մասնավորապես, ԱԺ նիստերի դահլիճում Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպում է խորհրդարանական լսումներ` ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի եւ կից օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ:
Իսկ արդեն 24-ին արտահերթ նիստում կքննարկվի «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը՝ առաջին և երկրորդ ընթերցմամբ:Բայց շտապողականությունը մեծ է: Պարզ ասած՝ հիշյալ փաթեթը մեկ անգամ կքննարկվի լսումների միջոցով, մեկ անգամ էլ՝ արտահերթ նիստով։ Այս շտապողականությունն իր պատճառներն ունի. իշխող ուժը ցանկանում է ՏԻՄ ընտրություններից առաջ խոշորացված համայնքներ ունենալ ու ավելի շատ տարածքներում ունենալ սեփական համայնքապետեր»:
Սեփական լրատվություն