Հստակեցվում է Հայաստանի քաղաքացիություն ստանալու կարգը

Հայաստանի կառավարությունը, գործող օրենսդրությանը համապատասխան, չի կարող քննարկել ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ քաղաքացիությունից հրաժարվելու հետ կապված դիմումները։ Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու եւ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանք ներկայացնելու, քննարկելու կարգը եւ ժամկետները, ինչպես նաեւ ազգությամբ հայ լինելը հաստատող մկրտության մասին փաստաթուղթ տրամադրող եկեղեցական կառույցների ցանկը սահմանվում է կառավարության որոշմամբ։

Այնուամենայնիվ, Հայաստանի կառավարությունը, գործող օրենսդրությանը համապատասխան, չի կարող քննարկել ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ քաղաքացիությունից հրաժարվելու հետ կապված դիմումները։

«Վերոնշյալի հիման վրա՝ անհրաժեշտություն առաջացավ ապահովել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջները»,-պարզաբանեց Ֆիդանյանը։

Ըստ էության, փոխոստիկանապետն առաջարկում է չեղարկել առկա սահմանափակումները։

Spread the love