Թուրք հայտնի կառավարամետ հոգեւորական Ահմեթ Մահմութ Ունլյուն դատապարտել է Ժողովուրդների դեմոկրատական ընդդիմադիր քրդամետ կուսակցության (HDP) կողմնակիցներին՝ կոչ անելով զրկել նրանց թուրքական քաղաքացիությունից, փոխանցում է Ahval-ը:
Ուրբաթ YouTube-ի իր ալիքում հրապարակած տեսանյութում բարկացած հոգեւորականը, որը հայտնի է նաեւ որպես Քյուբբելի Ահմեթ Խոչա, կոչ է արել «ոչնչացնել» Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, որը խորհրդարանի մեծությամբ երրորդ կուսակցությունն է, ինչպես նաեւ կոչ է արել աստծուն «անիծել» այդ խմբավորմանը եւ թույլ չտալ նրանց հաղթահարել խորհրդարանական անցողիկ շեմը հաջորդ ընտրություններին:
«Եթե դուք չզրկեք քաղաքացիությունից նրանց, ովքեր քվեարկում են HDP-ի օգտին եւ դրանով աջակցում են Քուրդիստանի բանվորական կուսակցության գրոհայիններին, դուք չեք կարողանա ազգի ինքնաիշխանության հասնել կամ կանխել տարանջատումը»,- հայտարարել է 57-ամյա հոգեւորականը:
«Թող Աստված նրանց գլխին թափի բոլոր դժբախտությունները: Նրանք աշխատում են հրեաների համար…»,- ասել է Ունլյուն: