«ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՏԵՐՍ, ՓԱՍՏՈՐԵՆ ԻՆՁ 7 ՏԱՐՎԱ ԱՂՈԹՔ ԷՐ ՊԵՏՔ, ՈՐ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ»Լիանա Անթառանյանը Սոս Ջանիբեկյանի միջադեպի հետ կապված

Դերասան Սոս Ջանիբեկյանն իր Ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին, ինչպես նաեւ կիսվել է իր հետ տեղի ունեցած նոր միջադեպի մանրամասներով։

«․․․ էյֆորիայից առաջացած ամենաթողության զգացումի հետեւանք ա, նման սխալ դրվագներ եղել են գործընկերներիս հանդեպ 2018-ի հեղափոխության օրերին, երեւի կարմաայական եկած ինձ հասանելիք դասն էր: Կյանքի դասերը, երբեք չեն ուշանում», – գրել է դերասանը: Նրա պատմելով կրկին հանդիպել է ցուցարարների, որոնք մեքենայի միջից հայհոյել են նրան․ «Բայց երեկ կրկին հանդիպեցի ցուցարարների՝ «Զարթնիր Լաո» երգը լսելով մեքենայով անցնելիս, ովքեր հանդիպելով ինձ եւ 3,5 տարեկան աղջկաս, պատուհանն իջեցրեցին, գոռացին թուրք ու ամենագռեհիկ սեռական բնույթի քֆուրը տալով արագ սլանալով գնացին, – պատմել է Ջանիբեկյանը: – Ասածս ինչ ա, իսկականից ամոթ ա տղերք, մի արեք, մի քրֆեք ով ձեզ հետ չի»։

Եզրափակելով իր խոսքը դերասանը գրել է ․ «… ու մի հարց, ո՞նց ա էլի լինում, որ հետեւիցս ցուցարարները գոռում են թուրք, գալիս եմ տուն ֆեյսբուքս բացում եմ 100-ից ավել նամակ ունեմ ստացած մոտավոր էս բովնդակությամբ. «Սոս ջան արի մեզ միացի, մեր կողքին կանգնի հանուն Հայրենիքի»: Ձեր կողքին կարող ա մեկը գա կանգնի ում Դուք թուրք ե՞ք համարում․․․ Վստահ եմ ցուցարարներից ոմանք կկարդան եւ կփորձեն վերացնել այդ արատը: Շնորհակալություն, սեր եւ խաղաղություն Ձեր հոգուն»:

Հ.Գ. Հիշեցնենք, որ Կարեն Ջանիբեկյանի այրի, դրամատուրգ-դերասանուհի Լիանա Անթառանյանը իր ֆեսբուքյան էջում վերհոհիշյալ դեպքի հետ կապված՝ Սոս Ջանիբեկյանին ասում է,-« Այո դա կառմա էր , որը պետք է կատարվեր»

«սոս հը, ո՞՞՞նց ա, ՎԱՏ Ա ՉԷ՞՞՞, տեսնում ե՞՞ս, որ ԱՍՏՎԱԾ ԿԱ, հորդ մահից մեկ ամիս առաջ անունիս հետ խաղացիր, որ դագաղի գլխին դու կանգնես, քեզ նման մի քանի ՀԱՄԲԱԼՆԵՐ էլ քեզ ծափ տվին, իրենց սրտով էր, ու ես` լռեցի,,,, լռեցի, որ ընտանիքիս կեղտոտ լվացքը չփռեմ հանրության առաջ,,, դու ինձանից պրծար, սոս-֊իկ, բայց ազգիս ձեռից չես պրծնի, որովհետև վերևն Աստված կա, իսկ ներքևում` ՈՐՁ ՏՂԵՐՔ,,, քեզ պես շակալի առաջ ես մի խեղճ ու կրակ փխրուն կին էի, ում վրա նարդի խաղացիք մերուտղա` одна сатана, բայց ազգիս ՈՐՁԵՐԻ ձեռը դու չես պրծնելու, քեզ կռտելու ու էգ սուկա են դարձնելու,,,, հերդ էլ` թուրք դավաճան վանկարկմանդ վրա 7 անգամ շուռ եկավ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՏԵՐՍ, ՓԱՍՏՈՐԵՆ ԻՆՁ 7 ՏԱՐՎԱ ԱՂՈԹՔ ԷՐ ՊԵՏՔ, ՈՐ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ»:

Սեփական լրատվություն

Spread the love