Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը հաղթանակի օրվա կապակցությամբ.

Թանկագին հայրենակիցներ.

Պատմության մեջ դեռ չենք ունեցել հաղթանակի այնպիսի օր, որը նաև պարտության օր դառնա: Այս մայիսի 8-ին ուրախությա՞ն արցունքներն են, շատ, թե՞ մեր կորուստները սգալու:Մենք դա գլխահակ ենք ասում:Այդուհանդերձ, պարտությունը, ժողովրդինը չէր, այլ թշնամու և յուրային ձևացողների, հավատափոխների որոգայթի արդյունքն էր, որը մեզ ծնկի չի բերել: Մենք դա գիտակցաբար ենք ասում:Հայոց մայիսը եղել է ու կլինի հաղթանակների ամիս:Դա մենք հաստատակամորեն ենք ասում:Կապացուցենք, որ հազարավոր հերոս նահատակների արյունը ազգի համար ջուր չէ, այլ ավիշ, որ ներծծվելով հայրենի հողի մեջ ոգեղեն ուժ է հաղորդում մեզ ու մեր զավակներին:Դա մենք անխախտ հավատով ենք ասում:Փա՜ռք հայրենիքի համար ընկած քաջազուններին:​Կեցցե Հայաստանը:Կեցցե Արցախը:

Կեցցեն մեր գալիք հաղթանակները, որոնց մոտեցող քայլերգն արդեն լսվում է Հայաստանում:

Spread the love