Կրքերը դեռ թարմ են վերջերս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հոխորտանքի հետ կապված, ով խորհրդարանի բարձր ամբիոնից, օլիգարխներին, հասարակական այլ շերտերի ներկայացուցիչներին նախազգուշացրեց, որ ովքեր «ազատություն են» վերապահում և աջակցում են «դիմադրություն» շարժմանը, այսուհետ հեշտ չի լինելու , քանի-որ նախկին իշխանությունների օրոք զուսպ էին, սակայն ավելի դիպուկ էր ասված հոգևոր դասին, որոնց անվանել էր հագուստի տակից քիթը վախից չհանող վախկոտների, սակայն հիմա «ազտություն են» տեսել ու նրանց հերթն էլ կգա: Բայց այսօր խորհրդարանի ղեկավարի հոխորտանքին ավելացավ նաև մեկ այլ վիրավորանք կապված հոգևորականներին մասնավորապես՝
«Դերասան Հովհաննես Ազոյանը, իր ֆեյսբուքյան էջում կիսվել է «Հրապարակի» նյութի հղումով, որտեղ Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը իր մտահոգություններն է հայտնել այսօրվա իրավիճակի հետ կապված՝ ժողովրդին համախմբան կոչ անելով։ Կոլոտ Հովոն որոշել է դաս տալ Տեր հորը, ով նոյեմբերի 9-ից հետո Դադիվանքի զանգերն էր փրկում թշնամու ձեռքի տակից, նա ոչ ավել ոչ պակաս Տեր հորը անվանել է կրոնական խուլիգան եւ իր էջում թեգ արել ԱԱԾ-ին, անելով հետեւյալ գրառումը․ «Խուլիգանները լինում են նաև կրոնական։Միևնույն է, ձեզ մոտ չի ստացվի խլել ու գրավել պետությունը հայ ժողովրդի իշխանության ձեռքից։Որովհետև մեր զենքը խաղաղասիրությունն է, այ դմբոներ»:
«Progressarmenia.com»-ը անդրադառնալով այն հարցին թե ո՞րքանով է էթիկայի նորմերով արդարացված, որ ԱԺ նախագահը հոգևորականներին նման կերպ է անվանում, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մասնավորապես ասաց,- «Յուրաքանչյուրն իր տեղում պետք է մնա, եկեղեցին չի կարող լինել հայրենիք վաճառողի կողքին» ,- Իսկ հոխորտանքների և հետագայում հաշվեհարդար տեսնելու հետ կապված, թեմի առաջնորդն ասաց,-«Ես էլ վախեցել եմ չեմ իմանում թե որտեղ թաքնվեմ »:
Կարինե Սարգսյան