Մոսկվայի արեւելքում ծեծկռտուքի հետեւանքով մեկ հայ է սպանվել, եւս երկուսը վիրավորվել են։ Տուժածներն, ըստ նախնական տեղեկությունների, երկվորյակ եղբայրներ են, գրում է «МК»-ն։
Ինչպես հայտնի է դարձել MK-ին, դեպքը տեղի է ունեցել կիրակի գիշերը՝ Ռուսակովսկայա փողոցում։ Ժամը 3։30-ի սահմաններում «Բաքվի տնակ» ռեստորանի մոտ բախում է սկսվել քաղաքացիների միջեւ, որը վերաճել է դանակահարության։ Արդյունքում ծանր վիրավորվել են երեք հայաստանցիներ, որոնցից երկուսը երկվորյակ եղբայրներ են՝ 30 տարեկան։ Նրանցից մեկը հաջորդ օրը մահացել է հիվանդանոցում, երկրորդը հոսպիտալացվել է որովայնի վնասվածքով։ Երրորդ տուժածը՝ 31 տարեկան, նույնպես ծնունդով Հայաստանից, կրծքավանդակի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։
Հանցագործություն կատարելու կասկածանքով հետախուզվում է կովկասցի, արտաքինից 25-30 տարեկան տղամարդ։ Հակամարտության դրդապատճառները պարզվում են։