Նիկոլ Փաշինյանի ցանկությունը Էրդողանի հետ հանդիպման նախաձեռնությու՞ն

Ինչպես արդեն հայտնի է մամուլից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս Բաթումում Վրաստանի իր գործընկերոջը հանդիպման շրջանակներում շուրջ 3-4 ժամ անհետացել էր, այդ ընթացքում հնչեցին տարբեր վարկածներ անհետացման հետ կապված և ահա այսօր Էրդողանը մի կարևոր բան է մեջբերել, որտեղ ակնարկում է, որ Փաշինյանը իր հետ հանդիպում է ցանկանում կազմակերպել Վրաստանի վարչապետի միջնորդությամբ: Բացի այդ Էրդողանը ակնարկել է Սյունիքի տարածքով Թուրքիայի հետ ճանապարհի բացման շուրջ:

Վերոհիշյալից բացի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ են վարել, որոնց ընթացքում քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում,  փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:

Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում:

«Զրույցը տարածաշրջանում զարգացող իրադարձությունների մասին էր: Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ Վրաստանի ամենակարեւոր նպատակը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանումն է, եւ երկիրը պատրաստ է կատարել իր խաղաղապահ գործառույթը՝ Կովկասյան տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության եւ կայունության ապահովման համար»,- ասված է հայտարարության մեջ:

Երկու երկրների ղեկավարներն անդրադարձել են նաեւ Ադրբեջանի կողմից ականապատ դաշտերի քարտեզների դիմաց Հայաստան 15 հայ զինվորների տեղափոխմանը: Գործընթացը տեղի ունեցավ հունիսին՝ Վրաստանի միջնորդությամբ: Ինչպես ընդգծվել է հաղորդագրության մեջ, Ղարիբաշվիլին եւ Էրդողանը նշել են, որ տեղի ունեցած փոխանակումը «լավ հիմք է հարեւանների միջեւ համագործակցության համար»:

Սեփական լրատվություն

Spread the love