Հերթական անգամ ահազանգում են Արարատի մարզի Ազատավան համայնքից:Պարզ ասած մամուլում պարբերաբար հրապարակվել է այդ համայնքի ղեկավար՝ Պետիկ Ղազարյանի և նրա մերձավոր շրջապատի կողմից աղմուկ հանող պատմություններ:
Այս անգամ մեզ են դիմել նույն գյուղի հիմնական դպրոցի իններորդ և տասներորդ դասարաններում սովորող աշակերտների ծնող՝ տիկին Անահիտը, ով մասնավորապես բողոքեց հիշյալ դպրոցի տնօրեն՝ Արմեն Կարապետյանից,-«Նա խտրական վերաբերմունք ունի աշակերտների նկատմամբ: Ումից ակնկալիք ունի, նրանց երեխաներին լավ է նայում», -ասաց տիկին Անահիտը: Մեր հարցին թե ո՞րն է այդ վրդովմունք-բողոքի սկզբնաղբյուրը , տիկինը շարունակեց,- «Գիտեք իմ երկու երեխաներն էլ ուսման լավ առաջադիմություն ունեն, ինչպես նաև լավ վարք, սակայն տնօրենի թեթև ձեռքով տարվա լավագույն աշակերտ անվանակարգում պատվոգրեր ստացել են շատերը, բայց ոչ իմ երեխաները և ոչ էլ իմ եղբոր երեխան: Մենք համեստ ապրող ընտանիք ենք: Իսկ հետաքրքիր է թե՞ ,որ չափանիշներով է առաջնորդվել տնօրենը (լավ ու վատ) աշակերտներին զատելով միմյանցից, և երկրորդ՝ երբ տարվա լավ աշակերտ են ընտրում և պատվոգրեր են շնորհում, միթե տնօրենն ունի համապատասխան էթիկա, չէ -որ երեխաների առաջադիմությունը խթանելու համար չի կարելի այդպիսի մոտիվացիա ընտրել: Եվ վերջապես այդ ճանապարհով անհավասար պայքար է ստեղծվում աշակերտների միջև »: Բանն այն է, որ ըստ Անահիտի դպրոցի տնօրենը համայնքապետի շրջապատից է և նա աչք է փակում գյուղում կատարվող նմանատիպ խնդիրների նկատմամբ: Տիկնոջ խոսքերով՝ նա երեխաներին տեղափոխել է հարևան գյուղի դպրոց քանի-որ հակամանկավարժական էթիկայի պայմաններում դժվար է ճիշտ ուսուցում կազմակերպել և քաղաքակիրթ մարդ դաստիարակել: « Երբ գնացի իմ երեխաների հարցի հետ կապված դպրոց, նախ և առաջ ուզեցի խոսել տնօրենի հետ, ով ինձ չընդունեց: Աշխատանքային ժամին սուրճ էր խմում և ինձ ասացին ,որ նա զբաղված էր, որից հետո անհնարին էր ինձ համար և անընդունելի երեխաներիս , այդ դպրոցում շարունակել հետագա կրթությունը »:
Մեկ այլ խնդրով էլ ահազանգեցին , որ նույն համայնքապետը օտարել ու վաճառել է իր մերձավորին գյուղի հին մանկապարտեզի շենքը:Կարելի է դատել, որ այստեղ կրթական օջախների նկատմամբ (հատուկ) վերաբերմուք ունեն:
Հ.Գ. Մեր լրատվամիջոցը պատրաստ ենք լսել հակառակ կողմի փաստարկները:
Սեփական լրատվություն