Սեպտեմբերի 27-ին մեկ րոպե լռություն կհայտարարվի ողջ Հայաստանում

Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, կհայտարարվի մեկ րոպե լռություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` լռության րոպեն կհայտարարվի՝ ի հիշատակ 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների:

Նույն օրը և նույն ժամին լռության րոպե կհայտարարվի նաև Արցախում։ Ժամը 10:30-ին Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի կողմից Արցախի Հանրապետության բոլոր գործող եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան արարողություն Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոս զավակների հոգիների խաղաղության համար։

Spread the love