Սամվել Գասպարյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 102 կգ քաշայինների պայքարում Հայաստանի թիմի առաջատարներից, 2021 թվականի Եվրոպայի չեմպիոն Սամվել Գասպարյանը չկարողացավ ոսկե մեդալ նվաճել: Գյումրեցի ծանրորդը երկամարտի 390 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն՝ 2 կգ հետ մնալով չեմպիոնի կոչումը նվաճած բուլղարացի Դավիթ Ֆիշերովից:

Պոկում վարժությունում Գասպարյանն առաջին մոտեցմամբ բարձրացրեց 172 կգ, երկրորդ փորձից հետո նոր հաջողությամբ պոկեց 176 կգ ծանրաձողը: Այս վարժությունում Սամվել Գասպարյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ:

Հրում վարժությունում Գասպարյանը կատարեց բոլոր երեք մոտեցումները: Նախ հրեց 208 կգ, ապա՝ 211 եւ 214 կգ: Այս վարժությունում Հայաստանի ներկայացուցիչը նվաճեց փոքր արծաթե մեդալ:

Երկամարտի 390 կգ արդյունքով Գասպարյանը բավարարվեց արծաթե մեդալով: Ոսկե մեդալակիր դարձավ Բուլղարիան ներկայացնող  Դավիթ Ֆիշերովը (392 կգ 177+215), բրոնզե մեդալակիր իսպանացի Մարկոս Ռուիզ Վելասկո (384 կգ, 176+208):

2021 թվականին Մոսկվայում անցկացված Եվրոպայի առաջնությունում Սամվել Գասպարյանը երկամարտում 390կգ արդյունքով  էր նվաճել չեմպիոնի կոչումը (176+214):

Spread the love