Նախորդ տարի Ֆինլանդիայում ծանրամարտի մինչեւ 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը հերթական հաջողությունն էր գրանցել։ 81 կգ քաշայինների պայքարում Կարեն Մարգարյանը երկամարտի 330 կգ արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն, իսկ Սուրեն Գրիգորյանը՝ երկամարտում գրանցելով 328 կգ արդյունք նվաճեց արծաթ մեդալ։ Ի դեպ, Գրիգորյանն ընդամենը 18 տարեկան էր, իսկ ավելի շուտ մենք նոյնպես այս հաջողությունը գրանցել ենք Եվրոպայից նույն առաջնությունում Հայաստան բերել ՝ ոսկին և արծաթը։
Երեկ այս սպորտային հաջողությունը կրկնվեց՝հիշեցնենք. 2022 թվականի Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները շարունակում են իրենց ելույթները Եվրոպայի առաջնությունում:
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող Եվրոպայիառաջնության մրցումային հերթական օրը պայքարի մեջ մտան 96 կգ քաշային ծանրորդները:
Հայաստանի հավաքականի անդամ Դավիթ Հովհաննիսյանը պոկում վարժության երկումոտեցմամբ` 167 կգ և 171 կգ, դարձավ առաջատար և նվաճեց այս վարժության ոսկե մեդալը: Հրում վարժությունում Հովհաննիսյանը երկու մոտեցմամբ բարձրացրեց 203 կգ և 206 կգ: Այս վարժությունում հայ ծանրորդն արժանացավ արծաթե մեդալի:
Երկամարտի 377 կգ քաշով Դավիթ Հովհաննիսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն:
Եվրոպայի առաջնությանն առաջին անգամ մասնակցող Արա Աղանյանը պոկում վարժությունումունեցավ հաջող երեք մոտեցում (160 կգ, 165 կգ, 170 կգ) և երկրորդը լինելով նվաճեց արծաթեմեդալ: Հրում վարժությունում Արա Աղանյանը գլխավերևում պահեց 200 կգ և 205 կգ: Երկամարտի 375 կգ արդյունքով Աղանյանը Եվրոպայի առաջնությանում երկրորդն է:
Ավելի վաղ Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնության ոսկե մեդալ էր նվաճելՌաֆիկ Հարությունյանը, իսկ Անդրանիկ Կարապետյանը դարձել էր պոկում վարժության արծաթեմեդալակիր, Տաթև Հակոբյանն էլ փոքր բրոնզե մեդալ է նվաճել:
Կարինե Սարգսյան