ՊԱՅՔԱՐԵՔ ՁԵՐ ԿՈՐԱԾ ՀԱՅՐԵՆԻՔԻ , ՁԵՐ ԳՈՅՈՒԹՅԱՆ , ՁԵՐ ՎԱՂՎԱ ՕՐՎԱ ԵՎ ՁԵՐ ՀԱՄԱԽՄԲՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Այսօր Հայաստանում լարված ներքաղաքական վիճակ է քան երբևէ, որ եղել է Հայաստանի նորանկախ պատմության մեջ , քանի-որ բանակը և նրա գերագույն սպայական անձնակազմը նախկինում դուրս չէր եկել կառավարության դեմ: ՀՀ-ում այսօր քաղաքական արտախորհրդարանական և խորհրդարանական կուսակցություններից ոչ մեկը չի սատարում գործող իշանությույններին բացառությամբ <<Քաղաքացիական պայանգիր>> կուսակցությունից, սակայն ի տարբերություն դրան Մայր աթոռը , մի շարք կուսակցություններ , Հասարակական Կազմակերպություններ հանդես են գալիս հայտարարություններով ՝ վարչապետի հրաժարականի պահանջից մինչև խաղաղության կոչերով: Ստեղծված իրավիճակի և այլ հարցերի շուրջ իր կարծիքն արտահայտեց. <<Պրոգրես Արմենիյա>> քաղաքացիական նախաձեռնության անդամ Խաչիկ Մնացականյանը:Ով մասնավորապես ասաց. Ես դեռ վաղ տարիքից լավատես և խաղաղասեր եմ, սակայն լինում են ժամանակներ երբ պետք է առերեսվենք իրականութիյանը¦,- և նկատեց,- §Գիտեք ցանկացած գործում հաջողության հասնելու համար պետք է քրտնաջան աշխատել և իրերին մշտապես պետք է իրենց անուններով կոչել: Ես նախ և առաջ ուզում եմ իմ խոնարհումը բերել մեր զոհված ու հաշմված զինվորներին, նրանց մայրերին ու ընտանիքներին¦,- ասաց պարոն Մնացականյանը և ավելացրեց այն միտքը, որ մենք հայերս երազով ժողովուրդ ենք , ծայրահեղությունից –ծայրահեղություն, տիպիկ բնորոշ այսօրվա իրավիճակին , այսինքն պայքարողից ՝ դավաճան կառուցողից մինչև քանդող: Իսկ այն հարցին , թե ի՞նչպես է պատկերացնում տնտեսական ստեղծված պայմանները, ներկա վիճակում և դրանից բխող հետևանքները , վերջինս ասաց,- Պետք է նշեմ, որ ես պատերազմի սկզբից հետևում եմ ներքաղաքական զարգացումերին և բառիս ուղիղ իմաստողվ հիասթափվեցի¦,- վերջինիս խոսքերով՝ նա հիասթափված է §գերագույն հրամանտարից¦ մինչև շարքային աշխատողի անգործությունից: Մեր այն հարցին ի պատասխան թե ո՞րն է իր այսչափ հիասթափություն պատճառը , վերջինս նշեց մի քանի հանգամանքներ, որոնցից մենք դիտարկեցինք ամենակարևորը,- <<Պատերազմ, հինգ հազարից ավելի զոհեր, տաս հազարից ավելի վիրավոր-հաշմամնդամներ, անհետ կորածներ, գերիներ, կորսված հայրենիք, ահա այսօր այս նկարագիրն ունի մեր հայրենիքը:Իսկ այն տնտեսական սպառնալիքները , որոնք կախված են մեր երկրի գլխին, դա շատ բարդ և մեծ ռիսկային փորձություն է այսօրվա ձախողված իշխանությունների համար, քանի-որ պարտված իշխանությույններն օր առաջ պետք է հեռանային, ոչ թե շարունակեն իշխել և խորացնեն ճգնաժամի բոլոր տեսակները , այդ թվում և տնտեսական>>-, նկատեց պարոն Մնացականյանը և նրա խոսքերով՝ այժմ պետք է հնարավոր բոլոր միջոցները գործադրել ու պետականաշինությանբ զբաղվել, որի կամքը նա դեռ չի տեսնում: <<Մեր իշխանությունները հերթական անգամ կորցրեցին ժողովրդի վստահությունը , այլևս ոչ մի հեռանկար չեմ տեսնում իրենց հետ: Մի պարզ ճշմարտություն կա երբ այսօրվա իշխանությունները մեր պատմական հայրենիքի տարածքների կորուստը , մարդկաին հազարավոր զոհերը թողած դեռևս խոսում են նախկինների ու ներկաների մասին ու բոլոր ձախողումները կապում նախկինների հետ և ժողովրդին տրամադրում միմյանց դեմ, սակայն մենք միասնության կարիք ունենք>>-,ցավով փաստեց պարոն Մնացականյանը, և մեր այն հարցին ի պատասխան՝ թե՞ արդյոք մեր կառավարության ձախողումները այս ընթացքում թշնամու ջրաղացին ջուր լցնելու փորձ չէ , վերջինս նկատեց, որ մեր բանակի մասին շատ ենք խոսում , բայց նա առանձնացրեց մի կարևոր փաստ , որը կրկին հիասթափեցնող է՝ 2018 թվականին հեղափոխությանը միացած ժողովրդի զգալի մասի համար.<<Մեր երկիրի թշնամին իր կողմից գրաված տարածքներում սկսել է կառուցողական նոր աշխատանքներ , մասնավորապես Շուշիում բացվելու է Պետական անվտանգության ծառայության նոր շենք, ասեմ ավելին սկսվել է Հորադիզ –Նինջևան Հայաստանի պետական սահման ավտոճանապարհի շինարարությունը: Պարզ ասած՝ բացի այս ոլորտները Ադրբեջանը հերթական անգամ վերազինում է իր բանակի ծախսերը ասել է թե ՝ 2021 թվականի պետ բյուջեյի նախագծի համաձայն երկրի պաշտպանության և անվտանգության համար նախատեսել է շուրջ 2,7 մլրդ դոլար, ինչը 550 մլն դոլարով ավելի է, քան նախորդ տարի էր: Իսկ ի՞նչ եք դուք անում ՝2021 թվականի հունվար 8-ին դրությամբ ՊՆ-ն պայմանագրային զինծառայողներին ծանուցագրեր է ուղարկել, համաձայն որի պետք է 08.01.21 պայմանագրերը լուծարվում է և չի երկարացվելու, բացառությամբ մի փոքր մասի հետ կկնքվի այն էլ ՝ Արցախից Հայաստան եկած մի քանի զինծառայողների:Սրանով կարելի է փաստել, որ հայկական բանակի զինծառայողների թիվը կկրճատվի>>-,ցավով արձանագրեց նախաձեռնող խմբի անդամը:Իսկ թե ո՞րն է այսօրվա իշխանությունների խնդիրը՝ դեռևս չարդարացնելով ժողովրդի պասելիքները, շարունակում է աշխատանքները, ու գովում է իրեն :Այդ մասին պարոն Մնացականյանը ասաց.-Գիտեք ՀՀ-ում այսօրվա իշխանություններն առավել ևս նրանց նախկինում սատարող ժողովրդի մեծ մսսը 2018-ն հեղափոխությունը համարեցին մեծ ձեռքբերում ու հաղթանակ քաղաքականության մեջ: Նույնիսկ չգիտակցելով , որ կարճ ժամանակում երկիրը հասնելու է բոլոր առումներով ցածր մակարդակի և արդյունքում ունենցանք բախտի քմահաճույքին հանձված Հայաստան և իր հոգսի հետ մենակ մնացած մի ամբողջ ազգ,,-շարունակելով թեման նախաձեռնության անդամը հավելեց.- Բավական է դուրս եկեք հեքիաթասացի կերպարից , մեզ այլևս հեքիաթներ պետք չեն , մեր երկիրն ունի խիստ անվտանգության կարիք, որը պետք է ապահովի երկրի առաջին դեմքը, ինչին դուք պատրաստ չեք , ինձ համար անընդունելի է ու նաև վստահություն չի ներշնչում մի երկրի ղեկավար , ով կարող է պատերազմը ձախողել բոլոր ճակատներով , հետո ստորագրել կապիտուլացիոն փաստթուղթը , խեղաթյուրել մի ամբողջ ազգի դարավոր պատմությունը և հետո հպարտ քայլերով համոզիչ խոսքով ու մտահոգ դեմքով ասում է <<ՎՍՏԱՀԵ՛ ԵՍ ԵՄ ՄԻԱԿԱԸ , ՈՎ ԿԱՊԱՀՈՎԻ ՁԵՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ>>:Մեր հարցազրույցի ավարտին փորձեցինք հասկանալ պարոն Մնացականյանի կարծիքը և իր առաջարկությունը ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, ով մասնավորապես ասաց-<< Գիտեք ես մեծ մտահոգությամբ դիմում եմ ձեզ հայ ժողովուրդ, դիմում եմ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու, ներկա թե նախկին , սև թե սպիտակ : Եվ խնդրում եմ ձեզ մեկ անգամ հասկացեք ստորագրած ամոթալի կապիտուլացիա պայմանագրի իմաստն ու նշանակությունը: Այնուհետև դուրս եկեք և պայքարեք մեր կորցրած հայրենիքի, գոյության, վաղվա օրվա և մեր խաբված լինելու համար>>,-իր խոսքը եզրափակեց Պրոգրես Արմենիյա քաղաքացիական նախաձեռնության անդամ Խաչիկ Մնացականյանը:

Spread the love