Համայնքների նոր խոշորացում կիրականացվի

Ազգային ժողովը հունիսի 9-ի արտահերթ նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հավանություն տվեց «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում, ինչպես նաեւ հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթին։

Այսպիսով, Հայաստանում կիրականացվի համայնքների նոր խոշորացում։ Արագածոտնի մարզում Արագածավան համայնքը կմիավորվի Թալին համայնքին, Գեղարքունիքի մարզում՝ Շողակաթ համայնքը կմիանա Ճամբարակ համայնքին, Լոռու մարզում կմիավորվեն Ալավերդի, Ախթալա, Շնող եւ Օձուն (Ալավերդի խոշորացված համայք) համայնքները,  ինչպես նաեւ Տաշիր, Մեծավան, Սարչապետ համայնքները։ Սյունիքի մարզում Սիսիան եւ Գորայք համայնքները կմիավորվեն։ Այսպիսով, Հայաստանում կհայտնվի 71 համայնք։

Նրանց միավորումը նախատեսվում է իրականացնել սեպտեմբերի 25-ին կայանալիք ընտրություններում։ Համայնքների միավորման արդյունքում Թալին խոշորացված համայնքի բնակչությունը կկազմի 37,6 հազար մարդ, Ճամբարակ խոշորացված համայնքը` 15 հազար մարդ, խոշորացված Ալավերդի համայնքը` 42 հազար մարդ, խոշորացված Տաշիր համայնքը`  28 հազար մարդ, իսկ Սիսիան խոշորացված համայնքը՝ մոտ 31,5 հազար մարդ։

Spread the love