Պետական գույքի արդյունավետ կառավարումը մեր ամենակերոեւոր մարտահրավերներից մեկն է, որովհետեւ այսօր ունենք ահռելի քանակությամբ պետական գույք, որը ոչ մի եկամուտ, արդյունք չի բերում երկրին: Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հազարավոր օբյեկտներ, որոնք պետական են, չեն աշխատում ուղղակի կամ չօգտագործվելու պատճառով մաշվում են:
Պետք է հասկանանք, թե ինչպես արդյունավետ կառավարենք պետական գույքը: Կան պետական շենքեր, որոնք չեն օգտագործվում, եւ կան պետական գերատեսչություններ, որոնք տարածքներ են վարձակալում այդտեղ տեղավորվելու համար»,-ասաց նա:
Նշենք, որ այսօր կառավարությունը որոշեց 6,6 մլրդ դրամ նախնական արժեքով մրցույթով վաճառել «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի շենքը՝ հարակից տարածքով: