ՊՄՏՀ-ի շրջանակում Պուտինը կհանդիպի Հայաստանի նախագահի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի եւ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի ու Բսոնիա-Հերցեգովինայի նախագահության ներկայացուցիչ Միլորադ Դոդիկի հետ, լրագրողներին ասել է պետության ղեկավարի միջազգային գործերով օգնական Յուրի Ուշակովը։

«Համաժողովի ընթացքում, արդեն այս լիագումար նիստից հետո, նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա։ Դրանք կլինեն բանակցություններ Տոկաեւի հետ։ Հանդիպումն, ինչպես արդեն ասել եմ, առաջինն է Հայաստանի նախագահ Խաչատուրյանի հետ, նախագահը նաեւ կընդունի սերբ ժողովրդի կողմից Բոսնիա-Հերցեգովինայի նախագահության անդամ Միլորադ Դոդիկին»,- ասել է Ուշակովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Spread the love