«Դիմադրություն» շարժման մասնակիցները քիչ առաջ երթով հասան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի մոտ։ Շարժման մասնակիցները վանկարկում էին «առանց ՔՊ Հայաստան», «Նիկոլ, մարդասպան»։
Շարժման մասնակիցները կարմիր ներկ լցրեցին շենքի մոտ։
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի արյունոտ ձեռքերով վերածվել է քաղաքացիական պատերազմի կուսակցության։ Դուք առաջին իսկ օրվանից մարդկանց բաժանել եք սեւերի եւ սպիտակների, հների եւ նորերի։ Մենք Հայաստանում չունենք մեր ու քո, ունենք միայն հայրենատեր հայեր, որոնք միասնականությամբ վռնդելու են բոլոր թրքահպատակներին»,- հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը։
Նշենք, որ այս պահին շարժման մասնակիցները երթով գնում են դեպի Ոստիկանության եւ ԱԱԾ շենքեր։